Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Կմախքները նրանց «նզոված են եղել»

22:13, salı, 22 haziran, 2021
Կմախքները նրանց «նզոված են եղել»

«Պոլտերգեյսթ» անվանյալ սարսափազդու ֆիլմերով հանրահռչակված ամերիկացի դերասանուհի Դոմինիկ Դաննին (1959 - 1982) խեղդամահ է արել իր խանդոտ բոյֆրենդը՝ «Մա մեզոն» («Իմ տունը») ռեստորանի շեֆ-խոհարարը: Սպանությունը տեղի է ունեցել կինոնկարն էկրաններին հայտնվելուց կարճ ժամանակ անց: Կիսամեռ դերասանուհուն հասցրել են հիվանդանոց, բայց փրկել չեն կարողացել: Հինգ օր անց նա մահացել է:

Իսկ վեց տարի անց՝ 1988 թվականի փետրվարին, մահացել է հիշյալ «Պոլթերգեյսթում» Քերոլ Էնն Ֆրիլինգ անունով հերոսուհուն կերպավորած Հեզեր Միշել Օ՛Ռուրկը: Տասներկու տարեկանում արդեն համաշխարհային ճանաչման արժանացած դերասանուհին մահացել է սրտի կանգից՝ աղիների նեղացումը (ստենոզ) ոչ ճիշտ ախտորոշելու հետևանքով:

Այս երկու դերասանուհիների դժբախտ ճակատագրերն առիթ են ծառայել, որ մարդիկ սկսեն խոսել պոլթերգեյթսյան նզովքի մասին՝ այն հիմնավորմամբ, որ կինոնկարում օգտագործվել են իսկական մարդկային կմախքներ, քանի որ պլաստմասսայից կմախքներն ավելի թանկ են արժեցել:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1211 | 0 | 0
Facebook