Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՀՀ բույսերի և կենդանիների Կարմիր գիրքը քո սմարթֆոնում

17:07, cuma, 18 haziran, 2021
ՀՀ բույսերի և կենդանիների Կարմիր գիրքը քո սմարթֆոնում
    
Շրջակա միջավայրի համաշխարհային օրը՝ հունիսի 5-ին, գործարկվել է ՀՀ բույսերի և կենդանիների Կարմիր գրքերում գրանցված տեսակների մասին տեղեկատվություն պարունակող «Red Book of Armenia» բջջային հավելվածը։ Հավելվածը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության և Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) համագործակցության շրջանակներում։ Հավելվածը նախատեսված է iOS կամ Android շարժական օպերացիոն համակարգերով աշխատող սարքերի (Smartphones) համար։ Այն հնարավոր է ներբեռնել App Store- ից և Google Play Store- ից: «Red Book of Armenia» բջջային հավելվածն ունի գիտական, էկոկրթական, ճանաչողության բարձրացման նպատակ։
Այն հնարավորություն է տալիս ծանոթանալ ՀՀ բույսերի և կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների կենսաբանական դասակարգման, թվաքանակի, բնակեցման և տարածման վայրերի, ձևաբանության և այլ տեղեկատվությանը։ Ինտերակտիվ քարտեզը հնարավորություն է տալիս տեսնելու այդ տեսակների տարածվածությունը:
Հավելվածի «Հետադարձ կապ» ինտերակտիվ գործիքը հնարավորություն է տալիս օգտատերին մասնակցություն ունենալ կարմիրգրքյան տեսակների ուսումնասիրությունների և տվյալների հավաքագրման գործընթացին: Դա կարող է իրականացվել դաշտում հայտնաբերված տեսակների լուսանկարների կամ այլ տեղեկատվության փոխանցմամբ։
Հավելվածը հնարավոր է ներբեռնել հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3ile0nV:
Իսկ Հայաստանի ազգային գրադարանում կարող եք պատվիրել և ուսումնասիրել ՀՀ բույսերի Կարմիր գիրքը https://is.gd/SW46yJ և ՀՀ կենդանիների Կարմիր գիրքը https://is.gd/Z3y4eB։
ՀՀ բույսերի Կարմիր գիրքը հաստատվել է ՀՀ կառավարության 29.01.10թ. թվի 72-որոշմամբ և ներառում է 452 տեսակի բույսերի և 40 տեսակի սնկերի նկարագրություն:
ՀՀ կենդանիների Կարմիր գիրքը հաստատվել է ՀՀ Կառավարության 2010թ. հունվարի 29-ի թիվ 71-Ն որոշմամբ և ներառում է 153 տեսակի ողնաշարավոր կենդանիներ, այդ թվում՝ ոսկրային ձկների 7 տեսակ, երկկենցաղների 2 տեսակ, սողունների 19 տեսակ, թռչունների 96 տեսակ և կաթնասունների 29 տեսակ:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3428 | 0 | 0
Facebook