Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Եվ էլի աշխարհի, աշխարհում ցավի մասին

23:33, çarşamba, 16 haziran, 2021
Եվ էլի աշխարհի, աշխարհում ցավի մասին
    
Եվ էլի աշխարհի, աշխարհում ցավի մասին,
Այն մասին, թե սիրուց զատ Անեղն է զարմանալի,
Իմ մորմոք տեսիլներում տրվել եմ գինու թասին,
Մենակի լուռ մի ընթացք, գրում եմ, գրում էլի։
Բացառիկ մի բան պիտի ականջիդ էլ շշնջամ,
Ես եկա կաթնածիրից հարդագող պապիս նման,
Վեց նիստով հատված ու կողմ և սիրո մի մեծ շրջան,
Համասփյուռ անգնալի, տեսե՞լ ես ճաքը նռան։
Կարմի՞րն էր խելքդ մաղում խոնջացած արյան ծեսին,
Չիմացա՞ր, որ այս կյանքում, անձնատուր երազանքին,
Որոնում և չեմ գտնում միանիշ երկրորդ կեսին,
Մի մնա, իմ անխռով, անտարբեր իմ մի հանգին։
Մի շեշտ կա, որ չեմ դրել իմ խոսքի քո երանգին,
Ձայնավոր մի հույզ հիմա տևում է ափիդ, անգին,
Դու էլ ես մի տիեզերք, ինձ նման, բայց առանձին,
Էլ ո՞նց ես թվաքարում նույն մեղքը, այն՝ առաջին։
Նուբարը դառն է թվում, քանի դեռ չես շոշափել
Ուրիշ մի երախայրիք, մի ուրիշ անտուտ գալիք,
Զուգահեռ էլ չափ չտաս, թող հնչեն միայն ծափեր,
Չգիտե՞ս, թե ո՞նց մեղմես սրտիդ մեջ դող ու ալիք։
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1207 | 0 | 0
Facebook