Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Խիկարն ու արքան, կինը կապ չունի, վեզիրն ու ղազը և Փարամազը, ականջդ կանչի քոնն էլ Գոլիցին

23:27, çarşamba, 16 haziran, 2021
Խիկարն ու արքան, կինը կապ չունի, վեզիրն ու ղազը և Փարամազը, ականջդ կանչի քոնն էլ Գոլիցին
    
    
Սկզբից գնանք, որ հասնենք վերջին,
Հավերժությունը ձնհալի ջուր է
Եվ ժամանակի կեղևը՝ դարչին,
Քաղցր անուրջ է, երբ կյանքդ զուր է։
Վեցը սրբազան, կատարյալ թիվ է,
Թե իմաստուն ես, քիչ, թե շատ Խիկար,
Արքան ինչ գիտի գիշեր, թե տիվ է,
Եթե Վեզիրն է խելքից ապիկար։
Կեղծիքի քողը երեսդ բռնի,
Հազարին խաբես, մեկը կիմանա,
Նույն առանցքին են՝ սեմի մեջ սռնի,
Էս մանումանին մարդ կդիմանա՞։
Փեղկը չբացած քամին է խուժը,
Ով դառը դատի, ով անհոգ մնա,
Դավը խտացավ, պատել է մուժը,
Սահմանդ հատեց չարքը ակամա՞։
-Էս որ ցանում ես, կերե՞լ ես արդեն,
-Կեսից ավելը, թագառիկ արքա,
Աչք ու արեգակ սովից կթարթեն,
Երեկ ծնվածն է այսօր բացակա։
-Եվ ինչպե՞ս կապրես, ու՞մ ցավը տարար,
-Տասներկու արի վեցը կատարյալ,
Եռյակ ու երկու քաջերին հարմար
Մի շապիկ չառա, կամ մեկից հազար։
-Սագն, ասենք, կին չէ, փետրահան կանե՞ս,
-Դրա վարպետն եմ, որ շառդ քաշես։
Դառնանք արքունի գործերը քննե՞նք,
Էս ասուխոսին թե՞ ականջ դնենք,
Արքան ասում է վեզիրին, - գնա,
Թող անտարբերն էլ իր դարդին մնա։
Եվ սա գնում է Խիկարի դուռը,
Գլխի չընկածը, գոնե մտառի,
Է, քսան ոսկի դրե՞լ ես բուռը,
Իր խելքի ձեռը մարդ կխելառի։
Բայց դե պատումիս վերջը մոտարկեմ,
Բարդը պարզ անեմ, անհայտը՝ հայտնի,
Որ ուրիշ պայման էլ չդիտարկեմ,
Ոսկին մեղու չէ, Խիկարին խայթի։
Կեսից ավելը թե՞ պարտքերով է,
Մի կլոր տարի դատում ես, որ ի՞նչ,
Շապիկն ատամիդ թե ծալքերով է,
Գոհացում չտաս, դա է՞լ է ոչինչ։
Եվ սագը կին չէր, վեզիրն էր ղազը,
Կինը ու՞ր մնաց, ներկա՞ չէր փորձին,
Է, դու չիմացար, որ Փարամազը
Վախդ չափել է «արքա» Գոլիցին։
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
999 | 0 | 0
Facebook