Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Այսօր Արտաշէս Տէր Խաչատուրեանի ծննդյան օրն է

17:08, çarşamba, 16 haziran, 2021
Այսօր Արտաշէս Տէր Խաչատուրեանի ծննդյան օրն է

Այսօր հայ անվանի մատենագետ, բառարանագետ, լեզվաբան, քերականագետ, բանահավաք, պատմագետ, խմբագիր և դասախօս-ուսուցիչ, Հայաստանի ազգային գրադարանի բարեկամ Արտաշէս Տէր Խաչատուրեանի ծննդյան օրն է։ Այս տարի նշում ենք մեծ մատենագետի ծննդյան 90-ամյակը։

Հայաստանի ազգային գրադարանում կստեղծվի Արտաշէս Տէր Խաչատուրեանի անհատական հավաքածուն՝ նրա անձնական գրադարանի արժեքավոր գրքերի հիման վրա. այսօր այդ գրադարանի ավելի քան չորս տասնյակ մեծարժեք գրքեր Ազգային գրադարանի ֆոնդերում են։

«Հայրս մատենագետ էր, ուսուցիչ, բառարանագետ և դասախոս, գրել է Հայոց լեզվի նոր բառարան, մանկական ուղեցույց և շատ այլ արժեքավոր աշխատություններ. ունի հայ հնատիպ գրքի, հայ մամուլի և առհասարակ հայ գրքի հսկա հավաքածու: Կենդանության օրոք, դեռևս 1979-ին 900 հատոր գիրք ու թերթ էնվիրել այն ժամանակ Մյասնիկյանի անվան գրադարանին: Վերջերս հրատարակել ենք հայ գրքի մատենագիտություն, նաև հայ մամուլի մատենագիտություն, որոնք պարունակում են Արտաշես Տեր Խաչատուրեանի ոչ միայն արդեն տպված նաև անտիպ գործերը» - ասել է «Ազդարար» -ի տպագրության 225-ամյակին նվիրված գիտաժողովի առիթով Հայաստան ժամանած Տարոն Տեր Խաչատուրեանը՝ Արտաշէս Տէր Խաչատուրեանի որդին:

2019 թ. նոյեմբերի 28-29-ին Ազգային գրադարանում կազմակերպվեց երկօրյա գիտաժողով՝ «Հայ մամուլի դերը ազգային արժեհամակարգի ձեւավորման և պահպանման գործում. ընտանիք, հայրենիք, եկեղեցի» խորագրով՝ նվիրված հայ պարբերական մամուլի առաջնեկ «Ազդարար» -ի 225-ամյակին: Գիտաժողովն առիթ հանդիսացավ, որպեսզի հայ գրքի, մշակույթի կարեւոր օջախում հավաքվեն Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հետազոտողները:

Հայ մամուլին նվիրված գիտաժողովին մասնակցում էին նաև հայ մեծանուն մատենագետ Արտաշէս Տէր Խաչատուրեանի որդիները՝ Զարեհ և Տարօն Տէր Խաչատուրեանները: Նշենք նաև, որ Արտաշես Տէր Խաչատուրեանը իր անձնական գրադարանում ուներ «Ազդարար» ամսագրի hնատիպ երկու համար՝ 1795 թվականին տպագրված թիվ 1 և թիվ 2 համարները, որոնք մատենագետի որդիները նվիրել էին Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսարանին:

Գիտաժողովն առիթ հանդիսացավ, որպեսզի Հայաստանի ազգային գրադարանը ևս հարստանա Արտաշէս Տէր Խաչատուրեանի անձնական գրադարանի 40 անուն հնատիպ և հանագույն շրջանի ՝ 1550-1960 ժամանակների արժեքավոր գրականությամբ:

Ազգային գրադարանի համար չափազանց կարևոր ձեռքբերում էր 1550 թվականին հրատարակված լատիներեն նոր կտակարանը՝ «Novvm Testamentvm Graece et Latine» (Basileae Bryling, Greek Ancient) և 1669 թվականին տպագրված Առաքել Դավրիժեցու «ԳԻՐՔ ՊԱՏՄՈՒԹԵԱՆՑ» -ի Ամստերդամի Ս. Էջմիածնի և Ս. Սարգսի տպարանում ոսկերիզ էջերով տպագրված գիրքը:

Հավաքածուի հազվագյուտ, բարձրարժեք գրքերից Ներսես Շնորհալու՝ Ամստերդամում 1660-ին հրատարակված «Հիսուս որդի» պոեմն է: Գրքերի ցանկում էին Նոր կտակարաններ, Աստվածաշնչեր, Սաղմոսարան՝ որոնցից Ազգային գրադարանը մեկական օրինակ ուներ, Աբդուլ Համիդի մասին շատ արժեքավոր ֆրանսերեն գիրք՝ հեղինակի ինքնագրով, Դանիել Վարուժանի «Հացին երգը» ժողովածուի առաջին հրատարակությունը, Նարեկի 1752, 1763 և 1851 թվականների հրատարակությունները, Սիամանթոյի, Արշակ Ալբոյաջյանի, Թորոս Թորոմանյանի՝ ինքնագրերով գրքերը և շատ այլ մեծարժեք հրատարակություններ:

Արժեքավոր նվիրատվության մեջ կարելի է առանձնացնել նաև Ռուբեն Զարդարյանի, Գրիգոր Զոհրապի, Արշակ Ալպոյաճեանի, Ղուկաս Ինճիճյանի, Ճանիկ Արամեանի, Յ.Մ Հաճեանի, Ա.Մ Գարագաշյանի, Ա. Ահարոնյանի և այլոց գրքեր: Գրքերից մի քանիսն, ի դեպ, ինքնագրերով էին, որոնցից կարող ենք առանձնացնել 1912 թվականին Փարիզի Կ. Ներսէսեան տպարանում հրատարակված Արշակ Չոպանյանի «Հայ էջեր: Մեր նախնեաց բանաստեղծութիւնն ու արուեստը» գիրքը: Բոլոր գրքերը կրում են Արտաշէս Տէր Խաչատուրեանի գրադարանի կնիքը:
     Ազգային գրադարանի համար կարևոր ձեռքբերում էր նաև «Շարժում» գրական ամսաթերթի առաջին համարի ձեռագիր տարբերակը:

Ազգային գրադարանում է նաև 2014 թվականին հրատարակված «Հայ գիրքի մատենագիտական գործեր» և «Հայ մամուլի մատենագիտական գործեր» երկհատորյանկները, որոնց հրատարակությունը նվիրել են Արտաշէս և Լուսին Տէր Խաչատուրեաններին: Խաչատուրեանը առավել հայտնի է մամուլի մատենագիտական աշխատանքներով։

Զարեհ Խաչատուրեանը այս առիթով հարցազրույցներից մեկում ասել է. «Հայրս իր աշխատասենյակ-գրադարանում մեծ գրասեղան ուներ, իր թիկնաթոռի հետնամասում մեծ դարակներ կային՝ ամբողջությամբ գրքերով լի: Հայրս ասում էր. «սրանք իմ սեղանի գրքերն են» . գրքերը, որ մենք նվիրում ենք գրադարանին, հենց այդ գրքերից են, հորս ձեռքի տակ մշտապես եղած գրքերը… Իր գրադարանի մեջ մենք հիմա պեղումներ ենք անում, կան շատ լուրջ գրքեր, որոնք եւս համագործակցության շրջանակներում պետք է տեղափոխենք Ազգային գրադարան: Արտաշետ Տեր Խաչատուրեանի գրադարանը բավական լուրջ հավաքածու է: Հորս կարծիքն էր, որ Հայաստանի եւ Սփյուռքի մասին ցանկացած գիրք եւ մամուլ պետք է մեկտեղվի մեկ իրականության մեջ. այս պահին այդ իրականությունն հայրենիքն է՝ Հայաստանը: Եվ քանի որ Հայաստանն ունի իր բոլոր ինստիտուցիոնալ միջոցները՝ գիտաշխատողներ, գրադարաններ, մասնագետներ գրքի պահպանումն ըստ պատշաճի կազմակերպելու, ինչու չէ նաեւ թվայանացնելու համար, ուրեմն այդ հավաքածուն պետք է պահպանվի այստեղ, այս մշակութային օջախում… Դա նաեւ հորս փափագն էր…»:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1422 | 0 | 0
Facebook