Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Եթե կա նպատակ... Նոր գիրք դպրոցականների կողմից

17:16, salı, 08 haziran, 2021
Եթե կա նպատակ... Նոր գիրք դպրոցականների կողմից

Մինչ դուք անհամբեր սպասում եք, թե երբ է սկսվելու ամառային արձակուրդները, Խ.Աբովյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի երկրորդ «Գ» դասարանի աշակերտները, իրենց դասղեկ Զառա Սարիբեկյանի նախաձեռնությամբ, ձեռնամուխ եղան «ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ՝ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ» Խնդիրների և վարժությունների ժողովածուի կազզմանը։

Ինչ է այն իրենից ներկայացնում... Եթե աշակերտները կարող են շատ արագ խնդիրներ լուծել, վարժություններն առանց դժվարության մի քանի րոպեում կատարել, ինչու՞ չեն կարող իրենք մտածել խնդիրներ ու վարժություններ ուրիշների համար։ Եվ այսպե, սկսվեց աշխատանքը։ Ուսուցչուհին հավաքեց, խմբագրեց, խմբավորեց աշակերտների աշխատանքները և ստացվեց այն ինչ հիմա ունենք։

Այն, իհարկե, գլուխ չէր գա, եթե չլիներ Զառա Սարիբեկյանի նպատակասլացությունն ու հետևողականությունը։ Ուսուցչուհի, ով կոչումով մանկավարժ է, ով ապրում և արարում է միայն ի շահ դպրոցի, ի շահ երեխաների։ Ում նպատակն է կրթել ու դաստիարակել, համախմբված, ընկերասեր ու խելացի մի մեծ ընտանիք։ Ով տալիս է սեր ու սեր ստանում։


    
    

Գիրքը նախատեսված է երկրորդ դասարանի աշակերտների համար։

Առաջաբանի հեղինակը հենց իրենք են՝ աշակերտները։

«Ողջույն, բարեկամ։ Երբ ավարտվում է ուսումնական տարին, մենք՝ աշակերտներս շատ ենք ուրախանում, որ արդեն ամառ է ու կարող ենք հանգիստ խղճով խաղալ բակում, պաղպաղակ ուտել, գնալ զբոսայգի։ Բայց այս ամենն իր գույնը կորցնում է, երբ հիշում ենք ամառային հանձնարարությունների մասին։ Որքա՜ն ձանձրալի գործ է այդ աշխատանքը։ Մեր ուսուցչուհին, երբ մեզ նման դպրոցական էր, նույնպես ձանձրանում էր ամռանը հանձնարարություններ կատարել ու երբ մեծացավ, դարձավ ուսուցչուհի, որոշեց, որ այնպիսի հանձնարարություններ առաջարկի սովորողներին, որ ամռան ընթացքում սիրով կատարեն առաջադրանքները, որ չձանձրանան, որ նույնիսկ ամռան տապին հաճելի լինի դասերով զբաղվելը։ Իսկ այդ դասերը շատ կարևոր են։ Մեր ուսուցչուհին մեզ ասում է, որ եթե ամռան ընթացքում չաշխատենք, Աթաբեկ Խնկոյանի հեղինակած հայտնի ճպուռի օրը կընկնենք։ (Եթե դեռ չես կարդացել «Ճպուռն ու մրջյունը», շտապի՛ր այն կարդալ) ։ Կարևոր է, որ մեր սովորած գիտելիքն ու հմտությունները չկորցնենք։ Նա պնդում է, որ իզուր է մեր սովորածը, եթե այն չենք կարող օգտագործել կյանքում։ Դրա համար մեր ուսուցչուհին առաջարկեց, որ մենք ինքներս հորինենք-կազմենք խնդիրներ ու վարժություններ։ Եթե կարողանայինք ինքնուրույն խնդիր ու վարժություն կազմել, նշանակում է լավ յուրացրել ենք նյութը և կարողանում ենք կիրառել մեր սովորածը։ Պատկերացնու՞մ եք, մենք ինքնուրույն կազմեցինք այս ժողովածուն։ Մեծերի նման դարձանք գրքի հեղինակներ։ Այս ժողովածուից յուրաքանչյուրս ունենք և ամռանը լուծելու ենք հենց մեր ստեղծած խնդիրներն ու վարժությունները։ Ա՜յ, հիմա անհամբերությամբ ենք սպասելու ամառային հանձնարարություններին, քանի որ շատ զվարճալի է գրքում հանդիպել ինչպես սեփական, այնպես էլ ընկերների ստեղծած օրինակներին։ Ի դեպ, վարժությունները ոչ թե համարակալված են, այլ թվերի փոխարեն կլինեն հենց հեղինակների անունները։ Բոլորիդ՝ ուրախ ամառ» ։

Ավելին՝

https://drive.google.com/drive/u/1/folders/1cY8bCFGKoRE9uMkHQtKpYqnwREAw44Vr

Դասարանում՝ տնօրեն Իռեն Հակոբյանի հետ
Դասարանում՝ տնօրեն Իռեն Հակոբյանի հետ
Էքսկուրսիոն այց Հովհ.Թումանյանի տուն-թանգարան
Էքսկուրսիոն այց Հովհ.Թումանյանի տուն-թանգարան
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1636 | 0 | 0
Facebook