Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Անգլիական պլան «Բ»

20:32, cumartesi, 29 mayıs, 2021
Անգլիական պլան «Բ»
    
իրականում.....
Երբ 2013 մեծարգո արքայազն Չարլզը ժամանեց Հայաստան, ճիշտն ասած անհանգստությունը պատեց ինձ: Աշխարհի տերերը երբեք և առանց առիթի այցելություններ չեն կատարում: Ենթադրում եմ նրա առաջարկությունը Սերժի սրտով չէր, մերժելով, Սերժը նրան սիրաշահելու համար համաձայնվեց Արմեն Սարգսյանին սահմանադրական փոփոխություններից հետո հաստատել նախագահի պաշտոնում: Բոլորն են հիշում Նիկոլի «ցար նե նաստոյաշիյ» արտահայտությունը, այդ ժամանակ նա էր Արմեն Սարգսյանի պաշտոնավարման «կատաղի ընդդիմադիրը»: Դրանով սկիզբ դրվեց անգլիական պլան «Բ» -ն: Հետո իրեն բացահայտեց Նիկոլը, սկսելով իր կեղծ թավիշը: Սերժի խոսքերը «Նիկոլը Ճիշտ էր, ես սխալ» , թույլ է տալիս ենթադրել, որ նա ևս քաջատեղյակ էր անգլիական պլան «բ» -ից, և չկարողանալով հակազդել, զիջեց դիրքերը, տալով իշխանությունը: Հետո նիկոլի սուտ տնտեսական հրաշք, պլանավորված պատերազմ և պլանավորված պարտություն:
Հիմա..Նա անվերապահորեն կատարում է տերերի հրամանները, շարունակելով ստերի շքերթը, հասարակության պառակտումը, հստակ ընդգծված հակառուսական քարոզը, ազգային ոգու ոչնչացումը: Պետք է ավարտի սկսածը:
Ի դեպ, ասեմ Ռուսաստանին քարկոծողներին, ի շնորհիվ ռուսների մենք ունենք ինչ որ հակակշիռ Անգլիա-Թուրքիա-ադրբեջան եռյակին: ադրբեջան գրվուն է փոքրատառով, որովհետև շուտով ականատես կլինենք այդ երկրի հոգեվարքին: Նա այս խաղում զոհ կլինի:
Հայաստանը գոյատևելու է, և ապրելու և զարգանալու է Մեծ Հայքի սահմաններում:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1297 | 0 | 0
Facebook