Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ժամանակավոր ցուցահանդես Գրատպության թանգարանում

16:59, perşembe, 27 mayıs, 2021
Ժամանակավոր ցուցահանդես Գրատպության թանգարանում

Գրատպության թանգարանում այսօր բացվեց Զորավար Անդրանիկի անձնական իրերի ժամանակավոր ցուցահանդես։ Բազմաթիվ այցելուների խնդրանքով ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 1-ը։

Բացառիկ այս ցուցահանդեսի բացմանը մասնակցում էին «Զորավար Անդրանիկ» ֆիդայական շարժման թանգարանի հիմնադիր տնօրեն Ժորժետա Բեգլարյանը, թանգարանի աշխատակիցներ Էմմա Դավթյանը և Ֆրիդա Ղազարյանը, գրադարանի աշխատակիցները, աշակերտներ և ուսանողներ։

Թանգարանի աշխատակիցները պատմեցին Ֆիդայական շարժման «Զորավար Անդրանիկ» թանգարանից բերված ցուցանմուշներին առնչվող հետաքրքիր պատմություններ։

Ցուցադրվող փոքրիկ ծխամորճը Անգլիայում բուժում ստանալիս Զորավար Անդրանիկը, ի նշան երախտագիտության, նվիրել է բժշկին: Բժշկի ընտանիքը պահպանել է այն, իսկ Երևան ծխամորճը հասել է ամերիկյան մի կազմակերպության շնորհիվ:

Նագանը Զորավար Անդրանիկը նվիրել է իր ընկերոջը՝ Պետրոս Հովհաննիսյանին: Տարիներ ի վեր ընտանիքը սրբորեն պահել է հայդուկապետի նվերը: Նագանը թանգարան է հասել Զորավարի ընկերոջ թոռան միջոցով:

Ղարաքիլիսայի ճակատամարտի օրերին Զորավար Անդրանիկը մի քանի օր հանգրվանում է Հովհաննես Թումանյանի Դսեղի տանը: Զորավարը հսկում էր Դսեղի երկաթուղին: Գյուղի բնակիչները նրան դաշույն են նվիրում, որը պահպանվել է և հասել Ֆիդայական շարժման թանգարան:

Ցուցադրվող դաշույնը Անդրանիկին նվիրել են Դսեղ գյուղի բնակիչները։ Ղարաքիլիսայի ճակատամարտի օրերին Զորավար Անդրանիկը մի քանի օր հանգրվանում է Հովհաննես Թումանյանի Դսեղի տանը: Զորավարը հսկում էր Դսեղի երկաթուղին: Գյուղի բնակիչները նրան դաշույն են նվիրում, որը ևս հասել Ֆիդայական շարժման թանգարան:

Հովհաննես Թումանյանի մտերիմ ընկեր, քաղաքական գործիչ Դանուշ Շահվերդյանը ճաշի է հրավիրվում բանաստեղծի տանը, որտեղ հանդիպում է Անդրանիկ Օզանյանին: Նա նկատում է, որ զորավարի հանդեպ վերաբերմունքն առանձնակի է, նրան անգամ հատուկ ափսեով են ճաշը մատուցում: Օրեր անց Դանուշ Շահվերդյանը նորից է այցելում Թումանյանի տուն եւ բանաստեղծի դստերը խնդրում, որ իրեն հյուրասիրեն այն նույն ամփսեով, որով զորավարն էր ճաշում: Այդ օրը քաղաքական գործիչն իր հետ վերցնում է ափսեն ու պահում իր տանը: Տարիներ անց՝ 1995թ. ափսեն Շահվերդյանի ազգականուհին նվիրում է ֆիդայական շարժման թանգարանին:

Հայոց ցեղասպանության եւ հայերի տեղահանության ժամանակ Անդրանիկ Օզանյանը հայ գաղթականների խմբի էր ուղեկցում: Մի կին, ում գրկին փոքրիկ երեխա կար, դժվարությամբ էր քայլում: Զորավարը կնոջ գրկից վերցնում է փոքրիկին, նստեցնում իր ձիու վրա: Գաղթականներին ապահով տեղ հասցնելուց հետո նա խուրջինից մկրատ է հանում եւ տալիս այն կնոջը՝ ասելով, որ մկրատը դնի փոքրիկի բարձի տակ, ինչպես ժամանակին ընդունված էր անել շատ հայ ընտանիքներում:

Ցուցանմուշների մեջ կարևոր տեղ է զբաղեցնում 1907 թ.-ի «Աստվածաշունչը», որը զորավարը 1926թ. նվիրել է իր սանիկին՝ ծննդյան օրվա առթիվ: Ավետարանի վրա ընտանիքի կնքահայրը մակագրություն է թողել: Զորավարի մակագրությունը, սակայն, ժամանակին թաքցրել են։ Այդ էջի վրա թուղթ են սոսնձել, որը մինչ օրս բացել չեն կարողանում: Կտակարանը 2012թ.-ին թանգարանին է նվիրաբերել ընտանիքի հետնորդներից մեկը:

Անդրանիկի անձնական իրերը բերված են Բուլղարիայի նրա տանից՝ փաստաթղթեր, նամակներ, ձեռագրեր, գործիքներ, թերթեր, գրքեր, շքանշաններ և այլ անձնական օգտագործման իրեր։

Ֆիդայական շարժման «Զորավար Անդրանիկ» թանգարանը բացվել է 1995 թվականին՝ Անդրանիկ Օզանյանի 130-ամյակի կապակցությամբ, այնուհետև՝ 2 տարի անց, փակվել և կրկին վերաբացվել է 2006 թվականի սեպտեմբերի 16-ին Կոմիտասի անվան պանթեոնի հարևանությամբ։ Երկհարկանի թանգարանի երկու ընդարձակ դահլիճներում ներկայացվում են ‎ֆ‎իդայական շարժման նշանավոր գործիչների կյանքը, գործունեությունը, անձնական իրերը՝ Արաբոյից մինչև Արցախյան շարժում:

Անդրանիկ Օզանյան (Զորավար Անդրանիկ)` հայ զորահրամանատար, պետական գործիչ, հայդուկապետ:


    

Ծնվել է 1865թ. փետրվարի 25-ին՝ Արեւմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում, մահացել՝ 1927թ. օգոստոսի 31-ին՝ Կալիֆոռնիայի Չիքո քաղաքում: 2000թ. նրա աճյունը տեղափոխվել է Հայաստան՝ ամփոփվելով Եռաբլուր զինվորական պանթեոնում։


    

«Զորավար Անդրանիկ» ֆիդայական շարժման թանգարանի հասցեն է՝ Կաշեգործների փող., 231 շենք


    

Հեռախոսահամարը՝ (+374 10) 44-02-05

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1490 | 0 | 0
Facebook