Թուրքիայի քաղաքական գործիչների վարկանիշը պարզելու համար ամերիկյան հայտնի «Bloomberg» ընկերությունը սոցիոլոգիական հարցում է իրականացրել այդ երկրում:
Հարցման արդյունքների համաձայն՝ Թուրքիայում տնտեսական ճգնաժամի խորացմանը զուգընթաց մեծ անկում է ապրում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու նրա գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության վարկանիշը։
Էրդողանի հավանական և հիմնական մրցակիցների վարկանիշը, հակառակը, գնալով է աճում է, ինչի արդյունքում Թուրքիայի նախագահի ունեցած հսկայական առավելությունն աստիճանաբար նվազում է։
Մասնավորապես աճել են Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության գործիչ Էքրեմ Իմամօղլու և նրա կուսակից, Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշի վարկանիշերը։