Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ահա թե ինչպես կարող ես Ազգային գրադարանից գիրքը տուն տանել

14:59, salı, 25 mayıs, 2021
Ահա թե ինչպես կարող ես Ազգային գրադարանից գիրքը տուն տանել
    
Հայաստանի ազգային գրադարանի հարմարավետ ընթերցասարահներում կարդալուց ու աշխատելուց բացի, ընթերցողները հնարավորություն ունեն նաև գրքերը տուն տանել։ Սպասարկումն իրականացվում է անհատական, միջգրադարանային և ներքին բաժնույթների միջոցով:
Անհատական բաժնույթից օգտվելու համար ընթերցողի հետ կնքվում է անհատական բաժնույթից օգտվելու պայմանագիր:
Անհատական վճարովի բաժնույթից օգտվելու համար ընթերցողը յուրաքանչյուր տարվա համար պետք է վճարի 10. 000 դրամ, 6 ամսվա համար՝ 6000, 3 ամսվա համար՝ 3000 և 1 ամսվա համար՝ 1500 դրամ: Գումարը վճարվում է տվյալ ժամանակահատվածի համար, որի ընթացքում ընթերցողը կարող է տուն տանել անսահմանափակ թվով գրքեր, իհարկե, հիշելով, որ ամեն անգամ միայն 5 գիրք կարող է վերցնել: Յուրաքանչյուր գիրք տրվում է 1 ամիս ժամկետով:
    
    
Անհատական բաժնույթով չեն տրվում լրագրերը, հին (մինչև 1925 թվականի) հրատարակությունները, տեղեկատուները, հանրագիտարանները, բառարանները, ատենախոսությունները, գլխավոր գրապահոցի միակ օրինակները, ինչպես նաև վերատպությունները, գծագրեր պարունակող գրքերն ու ոչ գրքային հրատարակությունները:
Բաժնույթների ենթաբաժինը գտնվում է վարչական մասնաշենքի
1-ին հարկում։
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1399 | 0 | 0
Facebook