Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Բալզակը մոլեգին աշխատավոր է եղել

13:23, cumartesi, 22 mayıs, 2021
Բալզակը մոլեգին աշխատավոր է եղել

Օնորե դը Բալզակը մեկ տարում գրել է երեք վեպ, բազմաթիվ պատմվածքներ՝ չհաշված բազում հոդվածները թերթերի համար: Ինչպե՞ս է կարողացել այդքան բեղմնավոր լինել: Ո՞րն է գաղտնիքը:

Մեծ գրողի այսպիսի բարձր արդյունավետության աղբյուրն աշխատասիրությունն է, ուժասպառության հասցնող մոլեգին աշխատանքը, որին նա նվիրել է իր ցերեկներն ու գիշերները: Նա անկողին է մտել երեկոյան ժամը վեցին, արթնացել է գիշերվա ժամը մեկին, աշխատել է ամբողջ գիշեր՝ մինչև ժամը ութը: Ժամը ութից մինչև ինը հանգստացել է, ապա վերսկսել է աշխատանքը մինչև ցերեկվա ժամը չորսը: Լոգանքից հետո ընդունել է ընկերներից մի քանիսին, ընթրել է ու…վերսկսել աշխատանքը:

Դիմանալու համար սուրճ է խմել, բայց որպեսզի սուրճի ազդեցությունը տևական լինի, նա սուրճի հատիկները մանրել է, ապա սառը ջրում թրմել է: Ստացել է իսկական խթանիչ, որը նրան գաղափարներ է տվել: Արդյունքում՝ տասն ամսում նա գրել է «Էժենի Գրանդե», «Լուի Լամբեր», և «Գյուղական բժիշկը» վեպերը:

1848 թվականին, Լուի-Ֆիլիպ թագավորի տապալումից հետո, նա իր թեկնածությունն է առաջադրել երկրի օրենսդիր մարմնում: Բայց ընդամենը 20 ընտրող է նրան ձայն տվել:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1797 | 0 | 0
Facebook