Դեղագործը՝ հաճախորդին.
-Օ՜, ո՛չ, պարո՛ն, ես չեմ կարող ձեզ հենց այնպես մկնդեղ տալ: Դեղատոմս է հարկավոր:
-Իսկ եթե ցույց տամ զոքանչիս լուսանկարը, կտա՞ք:
***
Զբոսանավն օվկիանոսում փոթորկի է հանդիպում: Նավաստին մոտենում է տախտակամածին կանգնած կնոջն ու ասում.
-Տիկի՛ն, դուք այստեղ չեք կարող մնալ, ալիքը կարող է ձեզ քշել տանել..
Տիկնոջ կողքին կանգնած տղամարդը կտրուկ ընդհատում է նավաստուն՝ ասելով.
-Դուք ձե՛ր գործով զբաղվեք, նա ոչ թե ձեր, այլ՝ իմ զոքանչն է:
***
Դիակիզարանի վառարանի մոտ մահացածի փեսային է մոտենում ընտանիքի բարեկամներից մեկը և հարցնում է.
-Բարեկամս, ես գիտեմ, թե դու որքա՜ն աստվածավախ անձնավորություն ես: Չեմ հասկանում, ինչպե՞ս ես համաձայնել, որ զոքանչիդ ոչ թե հողին հանձնեն, այլ այրեն:
-Գիտես ինչ, բարեկամս, այսպես ավելի վստահելի է...
***
Մի երիտասարդ տղամարդ ընկերոջն ասում է.
-Մի շաբաթ առաջ շանս պոչը կտրել եմ, որովհետև զոքանչս շաբաթ օրը գալիս է:
-Ի՞նչ կապ ունի մեկը մյուսի հետ:
-Չեմ ուզում, որ զոքանչս մտածի, թե իմ տանը թեկուզ մեկն ուրախ է իրեն տեսնելու համար:
***
Մի երիտասարդ՝ դեմքը, թևեր, պարանոցը, սրունքներն ամբողջովին ճանկռոտված, մտնում է գարեջրատուն: Ընկերներն հարցնում են, թե ինչ է պատահել:
Երիտասարդը պատասխանում է.
Հենց նոր թաղեցի զոքանչիս:
Զարմացած ընկերները հարցնում են, թե թաղումն ինչ կապ ունի ճանկռոտվելու հետ:
Երիտասարդը պատասխանում է.
-Նա չէր ուզում թաղվել:
***
-Ի՞նչ տարբերություն դժբախտ պատահարի և կործանումի միջև:
-Եթե քո զոքանչը ջրասույզ լինելու ընթացքի մեջ է, ապա դա դժբախտ պատահար է, իսկ եթե նա փրկվում է, ապա դա կործանում է: