Ընթերցողներիս առաջարկում եմ իրենց վերաբերմունքն արտահայտել ստորև ներկայացված դատողությունների, բանաձևումների նկատմամբ, որոնք իմ մտքում ծնունդ են առել կյանքիս տարբեր իրավիճակներում:
-Նախընտրելի է առջևից գնալով սխալվել, քան հետ քաշվելով իրավացի լինել:
-Եթե չենք ասում այն, ինչ մտածում ենք այն պահին, երբ մտածում ենք, այլևս երբեք չենք մտածի այն մասին, որն ասվում է այն պահին, երբ այն ասվելու էր:
-Շատ զգույշ մարդն սպասում է, որ շատ ուշ լինի:
-Սերն ու արհամարհանքը զգացմունքներ են, որոնք ինձ թույլ են տալիս դիմանալ իմ նմանների գոյությանը:
-Ես պաշտում եմ լավատես մարդկանց, որովհետև նրանք ամենամոտն են Աստծուն:
-Ես ասում եմ այն, ինչ մտածում եմ, որ պետք է ասել, որպեսզի ունենամ այն տեսքը՝ ասելու այն, ինչ մտածում եմ:
-Դու կարող ես խփել ստոր մարդուն, գուցե կարող ես նրա մռութը կոտրել, բայց նրան բժշկել չես կարողանա:
-Երբ նվեր եմ ստանում, այնպիսի ինքնամոռաց ոգևորությամբ եմ համակվում, որ ուզում եմ այն անմիջապես ուրիշին նվիրել:
-Ավելի լավ է տալ դրամը, քան ժամանակը:
-Նախընտրելի է ունենալ խոշոր թերություն, քան չնչին արժանիք:
-Օժտված մարդկանց մեծ մասը սովորել է օժտված լինելու արվեստը:
-Ես դեմ եմ ծխախոտին ու անհարմար եմ զգում ինքնասպան լինել՝ շրջապատիս անհարմարություն պատճառելով:
-Պատրանքը խաբուսիկ է, բայց իրականությունն ավելի խաբուսիկ է:
-Ոչինչ չեն շահում այն մարդկանց արատավորելուց, որոնք ոչինչ չունեն կորցնելու:
-Կյանքում պետք է ընտրություն կատարել՝ լինել հարո՞ւստ, թե՞ բակալավր:
-Նախընտրելի է լինել խնայող մարդու, քան՝ հարուստի ժառանգորդը:
-Հաջողությունը մարդուն տաղանդով է օժտում, իսկ հեղինակությունը՝ քաջությամբ:
-Ժամանակին ավելի դժվար է դավաճանելը, քան՝ կնոջը:
-Հետ դառնալու անկարողությունն առաջընթացի մի ձև է:
-Եթե կյանքից ամեն ինչ չպահանջեք, ոչինչ էլ չեք ունենա:
-Նախկինում պատերազմներն էին ապահովում ցեղերի, ժողովուրդների ու ռասաների խաչասերումը, իսկ այժմ՝ տրանսպորտը:
-Ոչ թե թշվառությունն է մղում հավասարության տենչի, այլ՝ հարստությունը:
-Լավ կլինի, որ մարդն ի սկզբանե իրեն նախապատրաստի պարտությունների, այդ դեպքում հաջողություններն առավել փայլուն կթվան:
-Որոշ մարդիկ այնքան են ամաչում պարտք վերցնել, որ չեն համարձակվում պարտքը վերադարձնել:
-Քաղաքական գործիչն առանց հիշողության առաջընթաց չի ունենա, որովհետև նա պետք է հիշի իր այն բոլոր խոստումները, որ իրեն անհրաժեշտ է մոռացության տալ:
-Նախընտրելի է մարդու բացակայությունը, քան ներկայությունը: