Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Նրա չորս որդիները զոհվել են հանուն Ֆրանսիայի, իսկ նրան սպանել է թրքաբարո ռուս վտարանդին

14:18, cuma, 07 mayıs, 2021
Նրա չորս որդիները զոհվել են հանուն Ֆրանսիայի, իսկ նրան սպանել է թրքաբարո ռուս վտարանդին

1930 թվականի մայիսի 7-ին հրազենային վիրավորումից մահացել է Ֆրանսիայի Նախագահ Պոլ Դումերը:

Երկրում մեծ ժողովրդականություն վայելող 75-ամյա նախագահը, որի չորս որդիները զոհվել էին Առաջին աշխարհամարտի տարիներին, դեռ մեկ տարի էլ չկար, որ այդ պաշտոնում էր ընտրվել: Նրան սպանել էր 39-ամյա ռուս վտարանդի Պավել Գորգուլովը: Նա «Սկյութների կյանքի գաղտնիքը» վերնագրով բանաստեղծությունների մի ժողովածու էր հրատարակել Փարիզում՝ ընթերցողին ներկայանալով Պավել Բրեդ կեղծանվամբ: Նա նաև վեպեր է գրել կազակների կյանքի մասին, որոնց մեծ մասը հրատարակիչները հրաժարվել են տպագրել: Բանաստեղծություններում և արձակ գործերում Գորգուլովը քարոզել է «սկյութականության» գաղափարը: Ըստ այդ գաղափարի՝ Ռուսաստանը ոգեղենության կիզակետ է և պարտավոր է հաղթել Արևմուտքին:

1932 թվականի մայիսի 6-ին Գորգուլովը «Վետերան-գրող Պոլ Բրեդ» անվանակիր հրավիրատոմսով եկել է գրքի տոնավաճառ, որի բացումը կատարել է նախագահը: Այս անաղուհաց անասունը մոտ տարածությունից մի քանի անգամ կրակել է Դումերի վրա: Տեղում ձերբակալության ժամանակ նա իր «Սկյութների կյանքի գաղտնիքը» գրքից հետևյալ կարգախոսն է աղաղակել. «Մանուշակը կհաղթի՛ մեքենային»:

Գիտակցությունը կորցրած Դումերին շտապ հասցրել են հիվանդանոց, որտեղ նա վիրահատության ժամանակ գիտակցության է եկել ու հարցրել է. «Ինձ հետ ի՞նչ է տեղի ունեցել»: «Դուք ավտոմոբիլային վթարի եք ենթակվել», - պատասխանել են նրան: «Ա՛յ քեզ բան, ոչինչ չեմ նկատել», - արձագանքել է նախագահն ու նորից ուշագնաց է եղել: Մայիսի 7-ի առավոտյան ժամը 4-ին նա մահացել է:

Հարցաքննության ժամանակ մարդասպանը հայտարարել է, թե Ֆրանսիայի Նախագահի մահը սպիտակգվարդիական ռուսների իդեալների դրսևորում է, և խոստովանել է, թե ինքը «Ֆաշիստական կանաչ կուսակցության» անդամ է: Բայց թե՛ ռուս սպիտակգվարդիական վտարանդիները, թե՛ ֆաշիստները՝ ի դեմ Մուսոլինիի, նրանից սահմանազատվել են: Կասկած է եղել, որ նա կատարել է Խորհրդային Միության հատուկ ծառայությունների հանձնարարությունը, բայց ապացույցներ չեն գտնվել:

Գորգուլովի դատավարությունը տեղի է ունեցել 1932 թվականի հուլիսի վերջին: Փաստաբանները պնդել են, թե նա անմեղսունակ է, բայց դատախազը հայտարարել է.

«Մեղադրյալի խելագար լինելու տպավորությունը բացատրվում է նրա ազգությամբ»:

Լսելով իր մահավճիռը՝ Գորգուլովը պատռել է իր վերնաշապիկի օձիքն ու գոռացել. «Ֆրանսիան մերժե՛ց բնակության թույլտվության դիմումս»: 1932 թվականի սեպտեմբերի 14-ին նա գլխատվել է: Կառափնարանի ճանապարհին Գորգուլովը հեղափոխականների սիրած «Վարշավյանկա» երգն է երգել, իսկ նրա արտաբերած վերջին խոսքը եղել է՝ «Ռուսաստա՛ն, ի՛մ երկիր»:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1715 | 0 | 0
Facebook