Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Բռնակալ դարձած երբեմնի լրագրողին սատկեցնելու տարեդարձն է այսօր

10:47, çarşamba, 28 nisan, 2021
Բռնակալ դարձած երբեմնի լրագրողին սատկեցնելու տարեդարձն է այսօր

1945 թվականի ապրիլի 28-ին գնդակահարվել է Իտալիայի նախկին դիկտատոր, առաջնորդ (դուչե) հռչակված Բենիտո Ամիլկարե Անդրեա Մուսոլինին:

1943 թվականի սեպտեմբերի 3-ին Իտալիայի թագավոր Վիկտոր-Էմանուիլ 3-րդի կողմից կապիտուլյացիայի ակտը ստորագրելուց հետո Մուսոլինին փախել է երկրի հյուսիս՝ Լոմբարդիա, որն այդ ժամանակ եղել է գերմանական զորքերի վերահսկողության ներքո: Քսան օր անց Լոմբարդիայի Սալո քաղաքում Մուսոլինին հռչակել է «Իտալիայի սոցիալական հանրապետություն» (Սալո հանրապետություն) և ազդարարել է այդ հանրապետության կառավարության կազմավորման մասին:

Մուսոլինին Վիկտոր-Էմանուիլ 3-րդ թագավորին մեղադրել է պարտվողականության և հեղաշրջում կազմակերպելու մեջ: 1943 թվականին Սալո հանրապետությունը ճանաչել են Գերմանիան, Ճապոնիան, Ռումինիան, Բուլղարիան, Խորվաթիան և Սլովենիան: 1945 թվականի ապրիլի 21-ին, երբ անգլոամերիկյան զորքերը հասել են Իտալիայի հյուսիս, գերմանական զորքերը սկսել են տարհանումը, իսկ ապրիլի 25-ին Հյուսիսային Իտալիայի ազգային ազատագրության պարտիզանական կոմիտեն հայտարարել է հակաֆաշիստական ապստամբություն սկսելու մասին: Նույն օրը Մուսոլինին Սալո հանրապետության զորքերին հրամայել է դադարեցնել դիմադրությունը «ավելորդ արյունահեղությունից խոսափելու համար»: Իր սիրուհի Կլարա Պատեչիի ու հավատարիմների մի խմբի հետ Մուսոլինին փորձել է հասնել Մենաջո բնակավայր, որտեղից հնարավոր էր անցնել չեզոք Շվեյցարիա: Ապրիլի 26 լույս 27-ի գիշերը փախստականները միացել են գերմանական բանակի 200 զինվորներից բաղկացած ջոկատին: Մուսսո գյուղի մոտ ավտոշարասյանը կանգնեցրել է այդտեղ գործող պարտիզանական ջոկատը, որի հրամանատարը հայտարարել է, թե անցնել թույլատրվում է միայն գերմանացիներին: Գերմանացի լեյտենանտը, Մուսոլինիին զինվորական շինել հագցնելով, նրան թաքցրել է բեռնատարի թափքում: Բայց մեքենան ստուգելու ընթացքում պարտիզանները ճանաչել են դուչեին և ձերբակալել են: Դաշնակիցների զորքերի հրամանատարությունը տեղեկություն է ստացել Մուսոլինիի ձերբակալության մասին, և Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունները, իրար հետ մրցակցելով, փորձել են նրան առևանգել:

Ապրիլի 28-ին, ժամը 16.10-ին պարտիզանական ջոկատը, որի հրամանատարն է եղել գնդապետ Վալերիոն (Վալտեր Աուդիզիո), Մեձագրա գյուղի մերձակայքում գնդակահարել է Մուսոլինիին ու նրա ընկերուհուն: Ավելի ուշ Մուսոլինիի մարմնում հայտնաբերվել է հինգ գնդակ:

Դուչեի, իր սիրուհու և վեց այլ ֆաշիստական առաջնորդների մարմինները պարտիզանները տեղափոխել են Միլան, որտեղի Լորետո հրապարակում նրանց կախել են գլուխն ի վար:

Նրանց մահվամբ Սալո հանրարապետությունը դադարել է գոյություն ունենալ:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2502 | 0 | 0
Facebook