Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Koningsdag-Թագավորի օր

15:21, pazartesi, 26 nisan, 2021
Koningsdag-Թագավորի օր
    
    
/27.04.2021/Վերջինիա Խալաֆյան/ Nid.oragi

Koningsdag. Թագավորի օրը Նիդերլանդներում


    
Helaas kunnen wij al twee jaar geen koningsdag vieren, het grootste nationale feest van Nederland. De dag dat de hele natie samen met de koning zijn verjaardag viert, en de leden van het koningshuis enkele steden bezoeken. Die dag staat alles in het teken van ‘Oranje’, de kleur van het koningshuis. Dit is natuurlijk niet vernoemd naar de kleur maar naar het geslacht Oranje-Nassau, waar het koningshuis van afstamt. Het thema van het feest is dus altijd ‘oranje’ en iedereen kleedt of schminkt zichzelf volledig in oranje.

    
Gedurende de dag verandert het hele land in een vlooienmarkt en mag iederen voor zijn of haar deur spullen verkopen. Straten staan vol zelfgebouwde kraampjes en hele steden slibben dicht met gretige bezoekers en verkopers. Op elke straat wordt feestgevierd, of zijn muzikale optredens en parades. En laten we niet de oranjebitter vergeten, de oranje likeur die wordt gedronken in ere van het koningshuis. Lees meer over de dag zelf en hoe deze dit jaar, tijdens de coronacrisis, gaat verlopen.

    
Թագավորի օրը Նիդերլանդներում
Արդեն 2 տարի է, որ Քովիդի պատճառով լիարժեք չենք կարողանում նշել Թագավորի օրը։ Այս ազգային տոնը տարվա ամենամեծ իրադարձությունն է Նիդերլանդական օրացույցում (հոլ.՝ Koningsdag): Այն նշվում է Նիդերլանդներում, Արուբայում, Կյուրասաոյում և Սինտ Մաարտենում։

    
Տոնն առնչվում է միապետի ծննդյան օրվա հետ, դիտարկվում է նաև որպես ազգային միասնության և համերաշխության օր (հոլ.՝ saamhorigheid)

    
Թագավոր Ուիլեմ Ալեքսանդրը ծնվել է ապրիլի 27-ին, ուստի ամեն տարի տեղի են ունենում բազմաթիվ տոնակատարություններ, լու շուկաներ, և, այդ օրը, արքան՝ ընտանիքի հետ միասին, այցելում է մեկ կամ մի քանի քաղաքներ:

    
Նարնջագույն
Նիդերլանդական թագավորական ընտանիքը կրում է անունը ՝, , Օրանիյե, , պալատ: Սա բառացիորեն նշանակում է նարնջագույնների պալատականները: Արդյունքում այն դարձել է Նիդերլանդների ազգային գույնը: Թագավորի օրը մարդիկ հագնում են նարնջագույն հագուստ և ամեն ինչ զարդարում են նարնջագույնով:

    
Լու Շուկաներ
Թագավորի օրը մարդկանց թույլատրվում է փողոցում իրեր վաճառել ՝ առանց թույլտվություն պահանջելու, որին անվանում են Լու շուկաներ։ "Անվճար’ շուկաներն անցկացվում են զբոսայգիներում և փողոցներում, շատ մարդիկ վաճառում են իրենց տնային իրերը, իսկ երեխաներն էլ՝ իրենց խաղալիքները։Դա մի ուրախալի վաճառք միջոցառում է, որտեղ մարդիկ միասին ուրախ շփվում են։

    
Միջոցառումները
Այդ օրը, ամբողջ երկրում կազմակերպվում է բազմաթիվ միջոցառումներ ՝ բացօդյա պարահանդեսներ, տարբեր երաժշտական նվագախմբերի կողմից անցկացվում են միջոցառումներ մինչև իսկ թաղամասային սրճարանների մոտ տեղադրվում են փոքր բեմեր ելույթների համար։

    
Տոնը կենաց է պահանջում
Այդ օրը ժողովուրդը թագավորի պատվին նարնջագույն լիկյորով (Oranje bitter) ՝բարի մաղթանքներով կենաց են խմում։ Այդ նարնջագույն ըմպելիքը ստեղծվել է 1620 թվականին ՝ արքայազն Ֆրեդրիք Հենրիի հաղթանակը տոնելու համար: Ուիլյամ Օրանժի առաջին թագավոր դառնալուց հետո նարնջի լիկյորը սերտորեն կապված է եղել Հոլանդական թագավորական ընտանիքի հետ։

    
Թագավոր Վիլեմ-Ալեքսանդրը և թագուհի Մաքսիման չեն գնալու սովորական քաղաքային շրջագայության: Փոխարենը նրանք կայցելեն Էյնդհովենի Բարձր տեխնոլոգիաների կենտրոնը, որտեղ նրանց համար նոր ծրագրեր են ներկայացնելու:

    
Ի՞նչ կարող եք անել Թագավորի օրը այս տարի:
Դրոշ կախել: Եթե ունեք դրոշակաձող, իհարկե կարող եք կախել կարմիր, սպիտակ և կապույտ դրոշը:

    
Առցանց իրեր վաճառել
Drive-through միջոցառումներին մասնակցել։ Տարբեր քաղաքներում այս տարի որոշել են անցկացնել "drive-through" շուկաներ, որտեղ կարող եք գնել իրեր ձեր մեքենայից

    
Մասնակցեք առցանց այլ միջոցառումներին, օրինակ` առցանց բինգոյին
Ազգի կենացը խմել: Ամբողջ Նիդեռլանդները բաժակ է բարձրացնում ժամը 16-ին: Ձեր նախնտրությունն է, թե ինչով եք կենաց խմելու: Կե՜ցցե թագավո՜րը:
-----------------
Նյութը գրվել է Եվրամիության «Solidarity Corps» «Աջակցիր թերթին» նախագծի շրջանակում:
To promote the post
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
| | |
506 | 0 | 0
Facebook
COMMENT.am