Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ․ԺԱՄԱՆԱԿՆ Է ԱԶԱՏՎԵԼ ԴԱՇՆԱԿՆԵՐԻ ՄՈՒՆԱԹԻՑ

19:31, cuma, 23 nisan, 2021
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ․ԺԱՄԱՆԱԿՆ Է ԱԶԱՏՎԵԼ ԴԱՇՆԱԿՆԵՐԻ ՄՈՒՆԱԹԻՑ

ՄՈՏԵՆՈՒՄ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 106-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ․
     Շա՜տ վաղուց իմ հոդվածներում բարձրաձայնել եմ և այս 44 օրյա Արցախյան պատերազմի հողերի հանձնումից և դաշնակցության բռնած դիրքից հետո, ավելի քան համոզվեցի, որ տեղին եմ քննադատել, որ Հայաստանյան դաշնակ պարագլուխները շա՜տ են հեռացել իրենց առաքելությունից․ նրանք ազգային խնդիրներից առավել ներքաշված են երկրի ներքին կյանքն ապակայունացնելու, երկրում հեղաշրջում իրականացնելու, նախկին ազգադավ 2 նախագահներին իրենց ծառայությունը մատուցելու․ մինչև ուղն ու ծուծը ներքաշված լինելով երկրում քաոսային իրավիճակ ստեղծելուն, անգամ պատրաստ են քաղաքացիական պատերազմ հրահրել, արյուն թափել․ դե մենք քանիցս համոզվել ենք, որ թուրքի տղա Քոչի համար հայի արյունը գին չունի և դաշնակներին օգտագործում է, որ փողի ուժով կրկին գա իշխանության, թեկուզ Հայաստանը արյան ծով սարքելու գնով․․․Իշխանության գայու այս հիվանդագին մոլուցքը մի բացատրություն ունի․ լինելով ազգությամբ թուրք, դեռևս իր նախագահման առաջին տարին էր Մեղրին հանձնում, բայց Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը կանխեցին, հիմա Քոչին թվում է իր դեմ խաղ չկա, ու դեռ իրեն Հայաստանի առաջին տղամարդն է համարում, փողի ուժով կրկին է ուզում գալ իշխանության, այն որ կիսատ մնաց իր պաշտոնավարման ընթացքում կյանքի կոչել, հիմա իր միսսիան ուզում է ավարտին հասցնել՝ կյանքի կոչելու բոլոր թուրքերի երազանքը՝ պանթյուրքիզմի ծրագիրը․․․ և նրան իշխանության գալու համար օգնում են Դոդը, Դաշնակը, Վանեցյանը, ՀՀԿ-ն և այն 17 կուսակցությունները, ովքեր ակնկալիքներ ունեն, որ Քոչի իշխանության գալուց հետո իրենց էլ մի թուլայափայ կհասնի․․․
     Այն, որ

Հայաստանյան դաշնակ պարագլուխների համար շա՜տ վաղուց է ցեղասպանության հարցերը երկրորդ պլան մղված, դա անհերքելի փաստ է․ առաջնայինը՝ Նիկոլին տապալելն է, Քոչին իշխանության բերելը․․․արդեն քանի ամիս է Հայաստանյան կյանքը վերածել են եռացող կաթսայի․ Իշխանիկին, Գեղամիկին, Արծվիկ Մինասյանին ծրագրավորել ու վեր են վարել փողոցում ինչ կապիկություն ասես չեն անում, ինչ սցենար ասես, որ չեն մշակել, միայն թե Քոչին հեղաշրջման միջոցով իշխանության բերեն, Վզգոյի բոլոր հրահանգներն արեցին, բայց Նիկոլն ավելի հզոր դուրս եկավ ու գիտե՞ք ոնց հաղթեց․ իր թավիշով․ թողեց որ Ազգային ժողովն էլ գրավեն, Բաղրամյանն 26 էլ, Դեմիրճյան փողոցն էլ, վրաններ էլ խփեն, ներկայացումներ մեմադրեն, երգեն ու պարեն, գուցէ մեր հողերի ու հազարավոր զոհվածների կորու՞սն էին այդպես սգում, սրտների մռմուռն այդպե՞ս էին արտահայտում, թե՞ զոհվածների հարազատներին էին սգից հանում․․․ամեն բան ծրագրվածի պես արեցին, տեսան չէ, Նիկոլը միտք չունի թավիշից այն կողմ անցնի, արյուն թափի, քաղաքացիական պատերազմ հրահրի, Վզգոյի Ա և Բ պլաններն էլ չգործեցին, տեսան անտեր շան նման այնքան մնացին փողոցում, որ վրաներից գարշահոտություն էր փչում, փոր ու փոշման գնացին իրենց տներով, բայց Իշխանիկը որպես չկոտրվող տեսակ, վերջում եկավ այն եզրակացության, որ պետք է ընտրություններին դաշինքով մասնակցեն, միանալով Քոչին ու Վանեցյանին, բայց ցուցակի առաջին համարն ինքը պետք է լինի, քանզի իր անունը Իշխան է և ինքը պետք է գա իշխանության․․․

Հետպատերազմյան այս ամիսներին դաշնակցականների պահվածքից ավելի քան համոզվեցի․ ճիշտ եմ եղել, որ քանիցս պահանջել եմ կասեցվի ՀՅԴ կուսակցության գործունեությունը Հայաստանում և փակվեն նրա բոլոր գրասենյակները Հայաստանի տարածքում․դեռևս 10-ը տարի առաջ եմ ասել ու հիմա ավելի քան համոզված եմ, որ պետք է ազատվենք դաշնակների լծից, մունաթից, հերիք է նրանց գծած զիգզագ ճանապարհով գնաք․քանզի Հայկական հարցը միայն իրավաբանական լուծում է պահանջում, միայն միջազգային Հաագայի դատարան․Հայկական հարցը հենց դաշնակն է դարձրել ջրիկ ծամոն, Հայ-դատի իմաստը խեղաթյուրել և տարիներ է ձգում․ իրենց համար փող աշխատելու աղբյուր է եղել ու կա․վերջապես մինչև ե՞րբ ենք սպասելու, որ ԱՄՆ նախագահը արտաբերի Genocide տերմինը, կամ էլ լոբբիստական մեծ աշխատանքի դիմաց ուրախանանք այս կամ այն խորհրդարանի կողմից ցեղասպանությունը ճանաչելու համար, իսկ ճանաչել, չի նշանակում իրավաբանորեն հաստատված ակտ․ Փառք Աստծո հիմա ունենք պետականություն, այլևս սովետ չի, ժամանակն է պետական մակարդակով, իրավաբանորեն լուծում տալու Հայկական հարցին․ Արտաքին գործերի նախարարի գլխավորությամբ, ներգրավելով խելացի պատմաբանների ու քաղաքագետների, ինչպես նաև իրավաբանների, բոլոր վավերագրերը, վկայությունները օսմանյան կայսրության օրոք իրագործված հայերի բնաջնջումն հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև աշխարհի 22 պետությունների խորհրդարանների կողմից ցեղասպանության փաստն ընդունած օրենքները հիմք ընդունելով, պետական մակարդակով Արևմտյան Հայաստանի մեր տարածքներին տեր դառնալու համար դատական հայց ներկայացնել ՀԱԱԳԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ․․․գործընթացը շահող, մեր իրավունքները պաշտպանող այնպիսի հաղթաթղթեր ունենք, ինչպիսիք են Սևրի դաշնագրը և ՎՈՒԴՐՈ ՎԻԼՍՈՆԻ իրավարար վճիռը, որտեղ ամրագրված են մեր իրավունքները Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի նահանգների վրա` ընդհանուր առմամբ 103, 599 քառ. կմ: Միջազգային իրավունքը, մասնավորապես Հաագայի կոնվենցիայի (1907 թ.) 81-րդ հոդվածը, որով ամփոփվել և ամրագրվել է իրավարար վճիռների կարգավիճակը, ընդհանրապես չի նախատեսվում վճռի չեղյալ հայտարարում՝, ուստի այն չունի վաղեմության ժամկետ, այսօր էլ ուժի մեջ է այնքան, ինչքան ընդունման պահին:

«ԻՐԱՎԱՐԱՐ ՎՃՌԻ» վերնագիրն է.
     «Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքների ապառազմականացման վերաբերյալ»
     Կան բոլոր հիմքերն ու ճանապարհները, որ լինենք հետևողական, օգտագործենք ամբողջ գիտական ներուժը, քննարկենք ինչպես "Սեվրի դաշնագրի" դրույթները, այնպես էլ 1920թ. նոյեմբերի 22-ին 18 պետությունների կողմից հաստատված, Ամերիկայի միացյալ Նահանգների 28-րդ նախագահ Վուդրո Թոմաս Վիլսոնի կողմից ԱՄՆ մեծ կնիքով վավերացված "Իրավարար վճիռը" կյանքի կոչելու, վերահաստատելու Հայաստանին հատկացված տարածքների վրա մեր տիտղոսն ու իրավունքները: Հայաստանը լինելով Մ.Ա.Կ.-ի լիիրավ անդամ, օգտվելով իրեն վերապահված իրավունքներից, Մ.Ա.Կ.-ի միջազգային դատարանի միջոցով (Միջազգային դատարանի կանոնադրության 36-րդ հոդվածի 2 կետի ա/ և բ/ ենթակետերի հիման վրա) հավաստել Վիլսոնի իրավարար վճռի վավերականությունը և դրանով իսկ վերահաստատել տիտղոսը Հայաստանին հատկացված տարածքների վրա:
     Հայկական «Նյուրնբերգ» -ի հաղթանակին հասնելու բոլոր ճանապարհները տանում են Հագգայի Միջազգային դատարան:
     Հայ-դատ ասելով հասկանում ենք դատավարություն, արդարության վերականգնելու ակնկալիքով, ոչ՝ ողորմություն տարբեր պետությունների նախագահներից ու խորհրդարաններից, որ ընդունեն Հայոց ցեղասպանությունը լոբբիստական ահռելի աշխատանքների դիմաց: Կարծիք է ստեղծվում, որ Հայ-դատի գործընթացն իրենց ուսերին վերցրած դաշնակցությունը հենց իրենք են Հայ-դատի գաղափարը խեղաթյուրել, հույս ու ապավենը կապելով պետությունների նախագահների ու խորհրդարանների հետ, նրանց բարի կամքին, որն էլ հենց հարցականի ու կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության իրողությունը: Չկռահելով, որ նման դանդաղ տեմպերով տարիներ ի վեր ձգվող այս գործընթացը երևի դարեր ձգվի ու մեզ դատարկ տաշտակի առաջ կանգնեցնի:
    
    

     Մինչև ե՞րբ սպասենք Ամերիկայի նախագահների ապրիլքսանչորսյան ելույթներին. կարտաբերի՞ GENOCID տերմինը, թե՞ ոչ, որը ոչի´նչ չի փոխի, քանզի խնդիրը միայն իրավական լուծում է պահանջում և ոչ միայն Հայոց Ցեղասպանության փաստը, այլ 1921-ի մարտի 16-ի Սովետական տարիներին կնքված ռուս-թուրքական պայմանագրերը, որոնք առ ոչինչ են և չունեն իրավական ուժ, քանզի այդ ժամանակ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Թուրքիան միջազգայնորեն չճանաչված պետություններ էին, իսկ այդ ապօրինի կնքված այդ պայմանագրերն առ այսօր Մոսկվայի համար հաղթաթուղթ է, հայկական հարցը պահելով փակուղղում, այն ռուսաստանի համար հանդիսանում է որպես զսպաշապիկ թուրքիային իրեն բռի մեջ պահելու, կառավարելի դարձնելու համար, այսպես ասած․ որ թուրքի պոչը միշտ իր տակը լինի․ այդ է պատճառը, որ Ռուսաստանը չի չեղարկում Մոսկովյան պայմանագրերը, որը մտրակի դեր է կատարում Թուրքիային զսպելու, կառավարելի դարձնելու համար․․․
     ՈՒստի, ինչքան էլ ռազմավարական ու բարեկամական հարաբերություններ ունենանք Ռուսաստանի հետ, բայց Ռուսաստանը պետք է ազնիվ լիներ Հայաստանի հետ և այդ պայմանագրերը չեղարկի․ այդ պայմանագրերի չեղյալ համարելու պահանջով 1989-ին նախքան սովետի փլուզումը Մեծ հայը՝ Վիկտոր Համբարձումյանը սովետմիության գերագույն սովետի ամբիոնից մի դիմում ներկայացրեց Գորբաչովին Մոսկովյան բոլոր պայմանագրերը չեղարկելու համար․․․ նա զգաց թե ինչ վտանգներ կան այդ պայմանագրերում Հայաստանի համար․ այդ ժամանակ Ռուսաստանում խոսվեց, բայց նոր իշխանության եկող ՀՀՇ-ի համար նրա այդ խիզախ քայլը չգնահատվեց, եթե հետամուտ լինեին Ղարաբաղյան պատերազմն էլ չէր լինի․․․ թե´Արևմտյան Հայաստանի նվիրատվությունը Թուրքիային, թե՛Ստալինյան ռեժիմի հետևանքով Ղարաբաղի, Նախիջևանի բռնակցումը Ադրբեջանին, Ջավախքն էլ Վրաստանին, այս ամենի միակ պատասխանատուն Ռուսաստանն է: Նա իր մեղքի մեծ բաժինն ունի, որ մեր փոխարեն վճիռներ է կայացրել: մեր պատմական հողերը նվիրատվել է թուրքիային և Ադրբեջանին և առ այսօր էլ տիրոջ իրավունքով մեր տարածքներն է տնօրինում ըստ իր ցանկության և հարմարվածության․․․ Եկել է ժամանակը, որ Ռուսաստանը ազնիվ լինի իր ռազմավարական գործընկերոջ՝ Հայաստանի հետ. բացի Ռուսական արխիվները միջազգային դատարնի առաջ ու լույս սփռի իր օգնությամբ թալանված Հայկական տարածքների վրա: միայն այդպես Ռուսաստանը իր վրայից կմաքրի Հայության հանդեպ կատարած ահռելի մեղքը․․․
     Դաշնակը լավ էլ գիտի, որ Հայկական հարցի միակ լուծումը իրավաբանական է, բայց երբեք չի արտաբերել և քայլ չի արել․վերջապես պետք է գլուխներս խելք հավաքենք․ազատվենք այն մտքից, որ միայն դաշնակներն են Հայկական հարցին լուծում տվողը․ այն էլ այսօրվա Գերագույն մարմնի դաշնակնե՞րը․ աբսուրդ․․․այստեղ են ասել․մինչև առուն ջուր գա, գորտի աչքերն էլ դուրս կգա․․․անցել է ցեղասպանությունից 106 տարի, դաշնակները ոչինչ չկարողացան հաջողել, ավելի ճիշտ չձգտեցին հաջողել․ուղիղ ճանապարհով գնալու փոխարեն, զիգզագ ճանապարհ ընտրեցին և ձգեցին 106 տարի ու գնալով մարում է պայքարի ոգին և հույսը․ Երբե՛ք չի հաջողվի դաշնակների ընտրած զիգզագ ճանապարհով երբևէ հասնել հաջողության՝ երբե՛ք․․․ ու այս անհույս վիճակում հայտնվել ենք Դաշնակցությանը վստահելու պատճառով․․․բայց այս 20 տարիներին նրանք ապացուցեցին, որ իրենց համար պորտֆելից թանկ բան չկա․․․միայն ապրիլի 24-ին են հիշում ցեղասպանության մասին․․․իսկ տարածքների վրա խաչ են քաշել ընդհանրապես․ դա ապացուցվեց, Ֆուտբոլային դիվանագիտությունից վերաճած սիրախաղի արդյունքում 2009-ի ապրիլի 22-ի կեսգիշերին Շվեյցարիայում, երբ թուրքիայի արտգործնախարար Ալի բաբաջանի հետ գաղտագողի կնքվեց ճանապարհային քարտեզը, երբ Սերժը նույն տարվա հոկտեմբերի 10-ին կրկին Շվեյցարիայում կնքեց Հայ-թուրքական ազգադավ արձանագրությունները․ «Թուրքիան ճանաչում է Հայաստանի այսօրվա սահմանները, իսկ Հայաստանն էլ Թուրքիայի» այսինքն՝ մենք պահանջատեր չենք․ և իզուր ենք մեկ դար պայքարել մեր պատմական հողերի համար․․․դաշնակ պարագլուխները 10-ը տարի պապանձվեցին, Սերժի հետ պորտֆելի տիրանալու հարցեր էին լուծում․ թքած ունեին մեր պատմական հողերի վրա․ անգամ օգնեցին Սերժի հագով կարված «Բարեփոխված սահմանադրությունը» ընդունելուն, որ վերարտադրվեր և իրենք իրենց պորտֆելներն ու աթոռները չկորցնեին, իսկ հեղափոխությունից հետո, ժողովուրդը մերժեց իր թիկունքին խաղեր տված, ռեժիմի կամակատարը դարձած դաշնակներին և ընտրություններին զրկվեցին խորհրդարան մտնելուց․էլ ո՞նց կլիներ, իրենք խաղից դուրս վիճակում են հայտնվել և Արցախում ՀՅԴ գերագույն մարմնի ընտրություններին Հրանտ Մարգարյանը հայտարարեց, որ «պետք է պարտիզանական հարվածներ հասցնել Նիկոլի իշխանությանը» և ահա առիթն հենց իրենք էլ ստեղծեցին․ պատերազմ սարքեցին 2 նախագահների ծախած հողերի միլիարդները փակվելու և Նիկոլին տապալելու համար․․․ նրանք հենց հեղափոխությունից անմիջապես հետո էին ընդհատակում միավորվել Սերժի կամանդի, Քոչի տղաների, Վզգոյի, Դավիթ Շահնազարյանի․․․ էն գլխեն ընդհատակյա ծրագրեր էին մշակում հեղաշրջում իրականացնելու համար և Պատերազմ սարքելը, հողերը հանձնելը հիմնավոր առիթ էր Նիկոլին քավության նոխազ դարձնելու, հրաժարականը պահանջելու համար, որ Սերժին ու Քոչին կրկին իշխանության բերեն․․․ այդ պատվավոր առաքելությունն էլ Դոդն իր կամանդով, դաշնակ Իշխանիկն ու Գեղամիկը, Արծվիկ Մինասյանն ու մյուսները ստանձնեցին, իհարկե մաֆիոզ Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ ու քանի որ մեծ փողեր են դրված շրջանառության մեջ Քոչին իշխանության բերելու համար, դեռ անհույս պայքարում են ենթարկվելով վարչապետացու Վազգեն Մանուկյանի գծած հեղափոխական հրահանգներին․, որ կողմը քշում է, ոչխարի նման հնազանդ այն կողմն են վազում, բայց թավիշը հաղթեց բռնությանը և միշտ է հաղթելու․․․
     ***
     Հայկական «Նյուրնբերգ» -ի հաղթանակին հասնելու բոլոր ճանապարհները տանում են Հաագայի Միջազգային դատարան:
     ՈՒՍՏԻ՝ ՈՒՇՔԻ ԵԿԵՔ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ, ՄԵՆՔ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆՔ և ՊԵՏՔ Է ՎԵՐՋԱՊԵՍ ՁԵՐԲԱԶԱՏՎԵՆՔ ԴԱՇՆԱԿՆԵՐԻ ԼԾԻՑ ՈՒ ՄՈՒՆԱԹԻՑ․․․
    

ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ-ԲՐՅՈՒՍԵԼ

Գրող-հրապարակախոս

To promote the post
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz, Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
| | |
1052 | 0 | 0
Facebook
COMMENT.am