Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Լիլիթն արժանացել է ինտեգրման ծրագրի «ուժեղ կին» վկայականի

03:01, perşembe, 22 nisan, 2021
Լիլիթն արժանացել է ինտեգրման ծրագրի «ուժեղ կին» վկայականի

Լիլիթն արժանացել է ինտեգրման ծրագրի «ուժեղ կին» վկայականի
    
    
    

Հայուհի Լիլիթը արժանացել է Թվենտեում մոտ 140 հազ.տպաքանակով լույս տեսնող Tubantia հոլանդական տարածաշրջանային թերթի ուշադրությանը, քանի որ ստացել է Powervrouw (ՈՒժեղ կին) վկայական: Հաշվի առնելով նոր ինտեգրման օրենքը` համագործակցելով Բերկելանդի և Բրոնխհորստի քաղաքապետարանների և Interbeek Support գործակալության հետ ստեղծվեց այսպիսի նախագիծ, որն օգնելու է նոր ամուսնացած այլազգի կանանց, ովքեր ինտեգրման խնդիր ունեն։

Թերթը հայտնում է, որ 24-ամյա Լիլիթ Սանդերսն, ամունացել է Հոլանդացի տղամարդու հետ և միգրանտ է. Արդեն գրեթե երկու տարի է, ինչ նա Նիդերլանդներում է եւ վերջերս առաջին կանանցից մեկն էր, ով ստացավ Power Woman վկայական։

Հոդվածում ի թիվս Լիլիթի խոսվում է էլի 2 այլազգի ինտեգրվող կանանց մասին ։


    

Ներկայացնում ենք Լիլիթի մասին գրառման հատվածը։

« «...Գրեթե մեկ տարի նախագծի իրագործումը հետաձգվում էր կորոնավիրուսի պատճառով, որից հետո հայուհին մասնակցեց այս դասընթացին: «Ես շատ բաներ իմացա Նիդերլանդների մասին, որ չգիտեի, Հիմա ես շատ բան գիտեմ դպրոցական համակարգի, քաղաքական կուսակցությունների, առողջապահության, անգամ հոլանդական հումորի և այն մասին, թե ինչպես ավելի լավ վարվել դրամի հետ», - ասում է ծագումով հայուհին:


    

Հոլանդիայում կին նորեկների ինտեգրումը երբեմն դժվարությամբ է տեղի ունենում: Դրա համար հիմք դրվեց Powervrouwen (Ուժեղ կանայք) ծրագիրը:

Արդյունքում կանայք մասնակցում ու ներգրավվում են հասարակական կյանքին:

Լիլիթը դպրոցական համակարգը համարում է ամենատպավորիչը։

«Կարեւոր չէ, թե դու ինչ ես ուզում անել, ամեն ինչի համար կրթություն ունենալը հարկավոր է» .


    

Լիլիթը այլեւս չի ուզում համբերել: Նա կսկսի իր ուսումը բուժքրոջ մասնագիտությամբ: «Ես իրականում դեղագործի օգնական եմ, բայց ուրիշ բան եմ ուզում սովորել», - ոգեւորված ասում է նա:

Նա գովերգում է հոլանդացու բարությունն ու օգտակարությունը: Ամենից շատ աչքի է ընկնում այն տոնայնությունը, որով մարդիկ իրար բարեւում են: «Կարծես երգում են: Դա շատ զվարճալի է» » ։


    

Թարգմ. Աննա Մկրտչյանի

To promote the post
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
| | |
1127 | 0 | 0
Facebook
COMMENT.am