«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայկական լրատվական դաշտը օրեր առաջ ալեկոծվեց «Հայոց Արծիվների» առաջնորդի՝ Խաչիկ Ասրյանի հայտարարությունից: «Արծիվների» ղեկավարը հայտարարել էր, որ վերահաս պատերազմի դեպքում պատրաստվում է իր ջոկատով ՌԴ զինված ուժերի կազմում մասնակցել ռազմական գործողությունների Ղրիմում, Լուգանսկում և Դոնբասում:
Մամուլում անգամ տեղեկություններ հայտնվեցին, որ Խաչիկ Ասրյանի կոչին բազմաթիվ քաղաքացիներ են արձագանքել՝ պատրաստակամություն հայտնելով անդամագրվել նրա ջոկատին:
Եվ ահա, «Փաստի» տեղեկություններով, այս հայտարարությանը անտարբեր չեն գտնվել նաև Ռուսաստանում. նախ՝ ռուսական մամուլը լայնորեն լուսաբանեց Ասրյանի հայտարարությունը, այժմ էլ խոսակցություններ կան, որ առաջիկայում նա ներկայացվելու է Ռուսաստանի պետական պարգևի՝ մեդալի:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում