Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ինչու են մարմնավաճառուհիներին «Գիշերային թիթեռնիկ» անվանում

21:39, perşembe, 15 nisan, 2021
Ինչու են մարմնավաճառուհիներին «Գիշերային թիթեռնիկ» անվանում

Թիթեռը վերածնունդ է խորհրդանշում:

Մարդիկ այդ մտքին են հանգել, որովհետև տեսել են, որ թրթուրի պատյանում ապրելուց հետո այն վերածվել է հարսնյակի, ապա ծնվել է որպես թիթեռ: Չինական խորհրդապաշտությունը թիթեռին անբարոյականություն է վերագրել, իսկ ճապոնական խորհրդապաշտությունը՝ անկայունություն ու թեթևաբարո վարք:

Հունական դիցաբանությունը մարդկային հոգու անձնավորում Պսիքեին ներկայացրել է թիթեռնիկի կամ թիթեռնիկի թևեր ունեցող աղջկա տեսքով:

Հարսնյակից դուրս սողացող թիթեռը միջերկրածովյան ավազնի ժողովուրդների մտապատկերում խորհրդանշել է մահվան շեմին գտնվողի հոգու ազատագրում:

Թիթեռը մարդու հոգու հարության խորհրդանիշ է ծառայել նաև քրիստոնեական արվեստում. այս միջատին հաճախ են պատկերել Քրիստոսի ձեռքերին: «Թրթուր-հարսնյակ-թիթեռ» բնական պարբերշրջանը, համաձայն քրիստոնեության, համապատասխանում է մարդկային կյանքի պարբերաշրջանին՝ «կյանք-մահ-հարություն»:

Աշխարհիկ արվեստում թիթեռի թևերը խորհրդանշում են թեթևություն, և թիթեռն ինքը թեթևամտության ու անհոգության խորհրդանշան է:

Թիթեռը մարմնավորում է կյանքը, իսկ նրա կարճատև գոյությունը ենթադրում է աշխարհիկ կենսակերպի, աշխարհիկ հաճույքների վաղանցիկություն: Ահա թե ինչու մարմնավաճառուհիներին ամենուրեք «Գիշերային թիթեռնիկներ» են անվանում:

Թրթուրի հարսնյակը հաճախ ասոցացվում է պատանքի հետ, իսկ հարսնյակացումը՝ մահվան հետ: Թիթեռները նման են մարդկային հոգուն. չեն ուտում, չեն խմում, ունեն գեղեցիկ ձև, և այսպիսի զուգահեռներն առկա են նույնիսկ հին Եգիպտոսի արվեստում: Մումիաները մահացածների մարմինները հարսնյակի վերածել են խորհրդանշում:

Ըստ մի սնահավատության՝ թիթեռներին, ավելի հաճախ՝ գիշերաթիթեռներին, նույնացրել են մահացածների հոգիների հետ. դրանք մթության մեջ դեգերում են այնքան, մինչև որ թույլ տրվի քավարան մտնել: Մեկ այլ սնահավատություն էլ ասում է, թե գիշերաթիթեռները չկնքված երեխաների հոգիներն են:

Ամենուրեք վատ նշան է համարվել, եթե թիթեռը տուն է մտել, որովհետև համարվել է հիվանդության և մահվան կարապետ: Ռուս գրող Անտոն Չեխովի մահվան պահին մի մեծ թիթեռ է նստել նրա տան պատուհանին:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2959 | 0 | 0
Facebook