Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԱՀԱ ԹԵ ԻՆՉ ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ, ԹԵ ԻՆՉՈՒ՞ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ ՀԱՎԿԻԹ ՉԿԱՐ

17:32, pazartesi, 05 nisan, 2021
ԱՀԱ ԹԵ ԻՆՉ ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ, ԹԵ ԻՆՉՈՒ՞ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ ՀԱՎԿԻԹ ՉԿԱՐ
    
Ժողովուրդ ջան այս սուրբ օրով ամենաքիչը կուզեի անրադառնալ Քոչին ու իր հերթական ստորություններին․այդ ստոր տականքն իր թուրքությունն արեց․ անգամ մեր քրիստոնեական հավատքի՝ Սուրբ Զատկի տոնը հարամելու համար, որ ժողովրդի մեջ իրարանցում լինի, երեկ էլ ՏՎ-ով ցուցադրում էին այդ իրարանցման կադրերը հարցումների տեսքով, ժողովրդի դժգոհությունը, թե ինչու՞ խանութներում ձու չկա, մի կին էլ թե «թող վարչապետը գա պատասխան տա» և այս ամենը ժողովրդին Նիկոլի դեմ հանելու համա՞ր այ ոչնչություններ․․․
     Կարդում եմ վերը՝ տեղադրված հեռախոսով ֆիքսված այս գրառումը, որը կոմենտի տեսքով գրանցված է իմ ստատուսի տակ, ուղղակի ցնցված եմ․․․ուղղակի ցնցված եմ․ այս ու՞ր ենք հասել, որ փողով՝ կես միլիոնով թռչնաբուծարանի տնօրինությունը համաձայնել է ժողովրդին ձու չմատակարարել, որպեսզի զոհերի ծնողներին ձու չհասնի և նրանք բողոքի դուրս գան Փաշինյանի դեմ․․․ուզում եմ Քոչին ասել․ զոհվածների ծնողներն իրենց տան ճրագն են կորցրել, բայց իրենց կսկիծն իրենց մեջ տանում են ու չեն դուրս գալիս Նիկոլի դեմ, գիտեք ինչո՞ւ, քանզի պատերազմում ողջ մնացածները լույս սփռեցին իրականության վրա․պատմեցին, որ ձեր և Սերժի նման անհայրենիք տականքներիդ սարքվածն էր պատերազմը և դուք ձեր ծախած ազատագրված հողերի պարտքն էիք փակվում Ալիևին, դավադրություն կազմակերպելով Նիկոլի դեմ, որ պատերազմում պարտությունը բարդեք Նիկոլի վրա և հեղաշրջման ճանապարհով ազատվեք Նիկոլից․․․ և ձեր այդ քայլով ավելի մերժելի դարձաք, ավելի շատ ատեց ժողովուրդը ձեզ, իսկ զոհվածների ծնողներն էլ ավելի․ հիմա ձվի բացակայությունը իրենց կորցրած զավակների դիմաց ի՞նչ է, որ դուրս գան Նիկոլի դեմ․․․եթե դուրս գալու լինեն հենց ձե՛ր դեմ դուրս կգան, ձեզանից կպահանջեն իրենց որդիներին․․․ այնպես որ Նիկոլին տապալելու ձեր այս ստոր քայլն էլ ձախողվեց․ սա վերջի՞նն էր, թե՞ Վզգոն ընդհատակում նոր Ա և Բ պլաններ է գծում, որ ձեզանից վերցրած միլիոնների տակից դուրս գա, գործը գլուխ բերի․ անգամ ընկավ ԱԱԾ-ները, վրան գործ հարուցվեց, բայց դեռ պայքարում է ապարդյուն․․․ ինչ մեղք եք ողորմելիներ, , ,
     5 ամիս փողոցում հեղաշրջման հովերով տարված, ամեն սադրանքի դիմեցիք, բայց երբ տեսաք Նիկոլը իր թավիշով հաղթեց Ռևանշիստներիդ, հավաքվեցիք և մաքրվեցիք տեսադաշտից, բայց փաստորեն Վզգոները ընդհատակում դեռ տարբեր ստոր քայլեր են մշակում, որ նախքան արտահերթ ընտրությունները հասնեն Նիկոլի հրաժարականին, դաշնակներն էլ պարտիզանական հարվածների են պատրաստվում հասցնել․ վրանները հավաքելուց հետո հայտարարեց Իշխանիկը, թե այսպես չի վերջանալու ․․․Վզգո ձվի պակասից մեր ժողովուրդը Նիկոլի դեմ դուրս չի գա, մեր ժողովուրդը Լևոնի ժամանակների մթի ու ցուրտի, սովի ու հազար ու մի զրկանքների միջով է անցել, 2
պատերազմ է տեսել, հազարավոր իր որդիների կորուստն է սգացել, այնպես է կոփվել ամեն դժվարությունների ու զրկանքի, որ ձվի պակասով այս հզոր ժողովրդին ուզում եք կոտրե՞լ, Վզգո գիտեմ շատ ես ուզում հասնես երազանքիդ, ընդհատակում տարբեր պլաններ եք մշակում, բայց այս 5 ամիսների ապարդյուն պայքարդ, հրահանգներդ, ապստամբության կոչերդ, փողով մարդկանց հրապարակ լցնելդ միթե՞ որպես երկար տարիների քաղաքականությունով զբաղվողի, այսօր զրկվե՞լ եք տրամաբանելու տարրական կարողությունից, քաղաքական հոտառությունից, որ այլևս ոչնչով Ժողովրդին հնարավոր չէ հանել Նիկոլի դեմ, մարտի մեկի Նիկոլի հանրահավաքը ձեզ պետք է հուշեր, որ ձեր ժամանակներն անցել են, այլևս երկրի տերը ոչ Լևոնն է, ոչ Քոչը, ոչ էլ Սերժը, , , երկրի տերը ժողովուրդն է և երբ «գործի դրվի ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը», վստահ եմ երկիը թալանողներից կբռնագրավեն բոլոր ոսկու, պղնձի, մոլիբդենի, և քարի հանքերը․․․ այն որ Աստված այդ բարիքը տվել է ողջ հայ ազգը վայելի, անկախությունից այս կողմ Լևոնի ու Հրանտ Բագրատյանի թեթև ձեռքով սեփակնաշնորհման քողի տակ թալանվեց երկիրը, անցավ մի քանի ժուլիկների ձեռքը և սկսվեց օլիգարխների հաղթարշավը․․․ դրա համար էլ հայ օլիգախների ձեռքին մի քանի անգամ ավելի շատ փող կա, քան մեր պետության բյուջեում․ դրա համար էլ ոչ մեր տնտեսությունն է զարգանում, ոչ ժողովրդի բարեկեցությունն է լավանում և վերջապես ոչ էլ բանակն է հզորանում․ բոլոր հանքերը պետք է պետականացվեն, որ մեր երկիրը հզորանա, այլապես երկիրը թալանողներն են մեր երկրում իրենցը կամքը թելադրելու․ 5 ամիս փողով հրապարակ լցնելու ու անգամ ժողովրդի զատիկը հարամելու գնով իշխանության գալու ձեր փորձերն ձախողված են․ այլևս ձերը կամքը չեք կարող թելադրել ժողովրդին․Այ սա է Հեղափոխության ամենամեծ ձեռքբերումը, որ Նիկոլը երկիրը հանձնեց ժողովրդին, իսկ ժողովրդի գիտակից մասսան ձեզ թույլ չի տա իրեն փողով առնեք․․․
     Այսուհետ միշտ հիշե՛ք․ մեր ժողովուրդն ու երկիրը չեն վաճառվում․
     Ուզում եմ Խոսքս ուղղել ՀՀ ԱԱԾ-ին, անցկացրեք հետաքննություն և այս հեռախոսում գրանցված գրառման հետքերով պարզեք իրականությունը, թե ինչու՞ Հայաստանում եղած թռչնաբուծարանների հավերը հանկարծ զատիկից առաջ դադարեցին ձու ածել․․․
    
     ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
     Գրող հրապարակախոս
    
    
    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2785 | 0 | 0
Facebook