Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Քույրս՝ չքնաղ Պոեզիան

06:10, perşembe, 25 mart, 2021
Քույրս՝ չքնաղ Պոեզիան
    
    
    

Կարոտի նման անձև է…

Աչքի նման թա՜ց, -

Ասես հույզերի մի երկա՜ր անձրև է

Անընդհատ թափվում ցած…


    

Եվ հա՜մն է ուրիշ…

Եվ հո՜տն ու բույրը,

(Հիշո՞ւմ եք, վաղո՜ւց, շա՜տ վաղուց զգացած

Առաջին սիրո

առաջին համբույրը…)


    

Բուխարու մեջ գցած խնձորի նման

Թա՜նձր է, մածուցի՜կ,

Ասես, թե կոկորդովդ սիրտդ է մտնում

Չքնաղ մի էա՜կ,

Ասես, մարմինդ մի բան է այրում՝

Պահանջող շոյա՜նք

ու գգվանք…


    

Ասես խնդրում է իրեն հասկանալ,

Ըմբոշխնել ձայնը հույզի՜, թրթիռի՜,

Ասես հուշում է, որ հեղինակը՝

Մի խենթ սիրահար, -

Ծառան չէ

Մտքի կամ բառի…


    

Ասես, թե քո՛ւնն է մոտենում դանդաղ,

Փորձո՛ւմ է ծածկել մեղքը հուշերի,

(Ակամա Հիշում ես ինչպես մի անգամ

Մի կույսի կուրծքը կրքոտ շոյեցիր):


    

Աշխարհում չկա՛ մեղքերի քանակ,

Մեղքեր չափելու սանդղա՛կ էլ չկա,

Իսկ դու՝ Քույրիկս, այսպես անաչառ

Հատ-հատ դատում ես

Եվ «կա՜» -ն

Եվ «չկա՛» -ն…


    

Տողատակերից դեմքեր են ելնում

Ճերմա՜կ ու հրաչք,

Սև ու երկդիմի…

… Մեկ «տիկին» Եվա՛ն է լրիվ մերկանում,

… Մեկ լսվում է խո՜ւլ հոգոցն Ադամի:


    

Մեկ էլ թվում է, թե ցո՛ւրտ է…

Իրիկնամո՜ւտ,

Սրտիդ պատերին բո՛ւքն է շառաչում,

Մեկ էլ թվում է, թե Բաքոսը հարբած

Քնած հուշերդ է

Մեկ-մեկ գլխատում…


    

Կապա՛նք են դառնում լեզուդ ու սիրտդ,

Քեզ պատեպատ ես զարկում անխնա,

Տանջա՛նք են դառնում

Եվ բա՛ռը,

Եվ մի՜տքը…

Փորձում ես ներկայից հեռանալ:


    

…Ո՞ր ցավը տանել,

Ո՞ր ցավը թողնել,

Ո՞ր հուշին փրկել,

Որի՞ն մոռանալ:


    

… Կարոտի նման անձև է…

Աչքի նման թա՜ց, -

Ասես հույզերի մի երկար անձրև է

Անընդհատ թափվում ցած…


    

… Եվ հա՜մն է ուրիշ,

… Եվ հո՜տն ու բույրը,

Եվ ցա՛վն է ուրիշ,

Եվ գո՜ւթն ու թույնը…


    

Չարին՝ թշնամի,

Բարուն՝ բարեկամ…


    

Ահա՜,

Այսպիսին է Քույրս՝

Չքնաղ Պոեզիան…


    

Ս. Հարությունյան

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2033 | 0 | 0
Facebook