Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Եթե մարդն հասկանում է, որ ինքը տխմար է, ուրեմն այնքան էլ տխմար չէ

22:23, cumartesi, 20 mart, 2021
Եթե մարդն հասկանում է, որ ինքը տխմար է, ուրեմն այնքան էլ տխմար չէ

Ձեր ընթերցանությանն եմ ներկայացնում կյանքիս տարբեր իրավիճակներում սեփական ու այլոց տխմարության ու տխմարների հետ առնչվելուց «ծնունդ առած» մի քանի դատողություն:
     ***

-Վտանգավոր տխմարները նրանք են, որոնք պայքարում են քո տխմարության դեմ, որպեսզի առաջ մղեն իրենց տխմարությունը:
     ***

-Կան մարդիկ, որոնք այն համոզմանն են, թե մարդ արարածի ամենամեծ ձեռքբերումը ձին է եղել: Այդ մարդիկ, հաստատ, երբեք հեծանիվ չեն հեծնել:
     ***

-Տերը որքան շատ է տխմար, շունը նույնքան հավատարիմ է:
     ***

-Երկու ընդդիմադիր մտավորական ավելի շատ բան են գտնում իրար ասելու, քան՝ նույն կուսակցության անդամ երկու տխմարը:
     ***

-Մեր օրերում ծեր տխմարները շատ ավելի երիտասարդ են:
     ***

-Կան մարդիկ, որոնց ես սիրում եմ և տխմարի տեղ եմ դնում, բայց չկան տխմարներ, որոնց ես ասեմ, թե իրենց սիրում եմ:
     ***

-Եթե որոշ տխմարներ պատերազմ են հրահրում, դա նրանից է, որ ուրիշ տխմարներ սեր են վայելում:
     ***

-Ես տխմարի տվյալներ ունեի և կարող էի երջանիկ լինել...
     ***

-Ես տխմարների մահը չեմ ցանկանում, որովհետև շատ եմ սիրում իմ նմաններին:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1574 | 0 | 0
Facebook