Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Իր 28 կանանց այրի թողած աղանդապետի ու նրա աղանդի պատմությունը

23:36, pazartesi, 08 mart, 2021
Իր 28 կանանց այրի թողած աղանդապետի ու նրա աղանդի պատմությունը

19-րդ դարի սկզբներին ԱՄՆ Նյու Յորք նահանգի արևմուտքում ապրելիս է եղել «Սմիթ» ազգանվամբ մի աղքատ ընտանիք, որի ավագ որդին՝ 1820 թվականին արդեն 14-ամյա Ժոզեֆը, դեռևս ոչ մի գաղափար չի ունեցել այն կրոնի մասին, որը շուտով պիտի ընդուներ:

Նրա հայրը մեթոդիստական եկեղեցու հետևորդ է եղել, իսկ մայրը՝ բապտիստական:

Չկարողանալով ընտրություն կատարել այս երկու դավանանքների միջև, Ժոզեֆը որոշել է անձամբ Աստծուց խորհուրդ հարցնել: Նա գնացել է մերձակա անտառի խորքերը և Աստված կանչելով՝ Բարձրյալի առջև բացել է սիրտը, հայտնել նրան իր հոգու խորքում երկընտրանքի պատճառով բույն դրած խռովքի մասին:

Մենախոսությունն հազիվ ավարտած՝ երկու անձնավորություն, «որոնց փայլն ու փառքը, - ասելու էր Ժոզեֆն ավելի ուշ, - աննկարագրելի էր», հայտնվել են երիտասարդի առջև: Մեկ ակնթարթը բավական է եղել, որպեսզի Ժոզեֆը հասկանա, ըմբռնի, որ իր խնդրանքին ընդառաջել են Հայր Աստվածն ու Որդի Աստվածը:

Սքանչացած երիտասարդը նրանց տեղեկացրել է իր սիրտն ու հոգին մաշող տագնապների մասին ու հարցրել է.

-Ուրեմն, Հա՛յր, ո՞ր դավանանքն ընտրեմ:

Հայր Աստվածը մի քիչ բարկությամբ է պատասխանել.

-Բապտիզմն ու մեթոդիզմը հավասարապես արգահատելի են իմ աչքում, - ասել է նա:

Հիսուսը ոչինչ չի ասել, բայց գլխով հավանություն է տվել Հոր խոսքին, և Ժոզեֆ Սմիթն է՛լ ավելի է տագնապով համակվել:

-Բա հիմա ես ի՞նչ անեմ, - հարցրել է նա:

-Վերականգնի՛ր քրիստոնեական նախնական եկեղեցին, զավա՛կս…երբ արժանի կլինես - ասել Հայր Աստվածը, և Հայր ու Որդի անհետացել են:

Չիմանալով ինչ եզրակացնել Բարձրյալի ասածից՝ նա վերադարձել է գյուղ ու համագյուղացիներին պատմել գլխին եկածը:

Բայց մարդիկ շատ կասկածամիտ ու կարծրամիտ են եղել ու նրան ամենևին չեն հավատացել: Ոմանք նույնիսկ ծաղրել են նրան, և խեղճ Ժոզեֆն անցել է իր առօրյա գործերին:

Բայց, ավա՜ղ, չնայած Տիրոջ հետ ունեցած խորհրդավոր զրույցին ու նրա տված պատվիրանին, Ժոզեֆը նետվել է խրախճանքների գիրկը: Դեռևս չկողմնորոշված երիտասարդին մարդիկ հաճախակի տեսել են վատ համբավ ունեցող հաստատություններում՝ խենթության նմանվող արարքներ գործելիս: Ի ծնե լինելով բռնկուն՝ նա հաճախ անհեթեթ գործողություններ է կատարել, այնպիսի գործողություններ, որոնք վկայել են, որ նա չի կարողանում զսպել իր մարմնական ցանկությունները: Անբարո հաճույքների մեջ մխրճված երիտասարդի խիղճը հանկարծ խայթվել է: Այդ խայթոցից նա միանգամից սթափվել է, գլուխը ձեռքերի մեջ է առել ու սկսել է աղոթել: Հենց այդ ժամանակ նա աղմուկի ձայն է լսել: Բնականաբար, գլուխը բարձրացրել է ու տեսել, որ մի հրեշտակ է հայտնվել իր սենյակում: Հրեշտակից նա ոչ միայն չի վախեցել, այլև այնքան է քաջալերվել, որ ամենևին չի կարկամել ու հարցրել է.

-Դուք ո՞վ եք:

-Մորմոնի հրեշտակը, - պատասխանել է երկնքից իջած այցելուն, - եկել եմ քեզ ավետելու, որ նոր կրոն հիմնելու համար Տերը քեզ ընտրեց: Այդ նոր կրոնի հիմնարար սկզբունքները գրված են Նյու Ջերսի նահանգի հյուսիսում գտնվող Սումորա բլրի գագաթին թաքցված ոսկե տախտակների վրա:

Ժոզեֆն ապացույցներ է խնդրել հրեշտակից, և վերջինս, մինչև անհետանալը, ամբողջովին կատարել է երիտասարդի խնդրանքը:

Հրեշտակի անակնկալ այցի մասին երիտասարդ ֆերմերը ոչ մեկին չի ասել ու մեկնել է Նյու Ջերսի նահանգ ու բարձրացել Սումորա բլրի գագաթ:

Մի քանի մետր փորելով՝ նա հայտնաբերել է շուրջ հինգ տասնյակ ոսկե տախտակ՝ անծանոթ գրերով: Նա տախտակները բարձել է սայլին, վերադարձել է տուն ու տախտակները թաքցրել մարագում: Երբ մութն ընկել է, նա ճրագի լույսի տակ թարգմանել է «Բարեփոխված եգիպտերենով» գրված տեքստը: Նա կարողացել է թարգմանել այն երկու կախարդական քարերի շնորհիվ, որոնք նրան էր հանձնել հրեշտակը: Այդ կախարդական քարերը լեզուներ հասկանալու շնորհով օժտելու զորություն են ունեցել:

(շարունակելի)

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4970 | 0 | 0
Facebook