Durun lütfen yüklemiyor...

Makaleler

-«Ո՞ւմ ես թողնում թագավորությունը»: -«Ամենաարժանավորին»: - «Ո՞վ է լինելու գերեզմանիդ վրա մատուցվող զոհը»: - «Դուք»

23:19, pazar, 07 mart, 2021
-«Ո՞ւմ ես թողնում թագավորությունը»: -«Ամենաարժանավորին»: - «Ո՞վ է լինելու գերեզմանիդ վրա մատուցվող զոհը»: - «Դուք»

Երրորդ նախանշանն առեղծվածային է եղել: Ալեքսանդրն ընկերների հետ գնդակ է խաղացել իր պալատի մարմնամարզական սենյակում: Հունական սովորույթի համաձայն՝ խաղացել են մերկ՝ հագուստը դնելով բազկաթոռին: Հանկարծ խաղացողները տեսել են, որ թագավորական բազկաթոռին թագավորական հագուստով մի անծանոթ մարդ է նստած՝ կեղտոտ, նիհար, ատամներն իրար պինդ սեղմած և բութ հայացքով ուղիղ իր առջևը նայող: Նրան անմիջապես բռնել են, բայց նա լռել է: Նրան սկսել են տանջել, և այդ ժամանակ նա ասել է, թե իր անունը Դիոնիսոս է, և որ ինքը ծնունդով Մեսսենայից է: Ապա ասել է, թե ինքը բանտարկված է եղել, բայց իրեն հայտնվել է Սերապիսոս աստվածը, իրեն շղթաներից ազատել է ու հանձնարարել, որ այստեղ գա, հագնի արքայական հագուստը և լռի: Այդ մարդուն մահապատժի են ենթարկել, բայց Ալեքսանդրը մռայլվել է:

Ինչի՞ց է մեռել Ալեքսանդրը: Ժամանակի սթափ մարդիկ ուսերն են թոթվել ու ասել են. «Գինարբուքից հետո սկսված տենդից»: Ամենայն հավանականությամբ, հենց այդպես էլ եղել է: Բայց ոչ ոք չի ցանկացել հավատալ, թե աշխարհը նվաճողն ուժերի ծաղկման շրջանում այդպիսի պատահականությունից է մեռել ու սարսափելի բաներ են պատմել այն մասին, թե ինչպես են նրան թունավորել: Իսկ թույնը եղել է Սթիքս գետի ջուրը. պարզվում է, Հունաստանի մի վայրում գտնվող ստորերկրյա թագավորությունով հոսող այդ գետը մի տեղ երկրի երես է դուրս եկել, ապա նորից գետնի տակն է անցել: Այդ գետի ջուրն այնքան թունավոր է եղել, որ քայքայել է նույնիսկ քարն ու մետաղը: Այն չի կարողացել քայքայել միայն այծի կճղակը: Եվ, ահա, չարագործեները այծի կճղակի մեջ Սթիքսի ջրից են լցրել ու թաքուն բերել են Բաբելոն, որ տան Ալեքսանդրին: Ալեքսանդրի զորապետերից մեկը՝ Կասանդրը, խնջույքի ժամանակ այդ ջրից մի քանի կաթիլ լցրել է թագավորիգավաթի մեջ:

Եվ, ահա՛, նա մեռնում է՝ վիթխարի տերությանը ժառանգ չթողնելով: Տիրակալի ընկեր-զորահրամանատարները խմբվել են նրա անկողնու մոտ: Ալեքսանդրն արդեն գրեթե չի կարողացել խոսել: Նրան հարցրել են. «Ո՞ւմ ես թողնում թագավորությունը»: Շրթունքներն հազիվ շարժելով՝ նա շշնջացել է. «Ամենաարժանավորին»: Զրահրամանատարներն հարցրել են. «Ո՞վ է լինելու գերեզմանիդ վրա մատուցվող զոհը»: Նա վերջին շնչի հետ արտաբերել է «Դուք»:

Երբ Ալեքսանդրը մահացել է ու նրա զորահարամանատարների միջև սկսվել են արյունալի պատերազմներն իշխանության համար, նրանք հաճախ հիշել են նրա այդ խոսքը:

Ալեքսանդրը մահացել է 33 տարեկանում: Հետո, երկուս ու կես դար անց, երեսուներեքամյա Հուլիոս Կեսարն արտասվել է ու ասել. «Իմ այս տարիքում Ալեքսանդրն աշխա՛րհն է տիրել»: Իսկ Կեսարի ժառանգորդը՝ Օգտավիանոս Օգոստոսը, երեսուներեք տարեկանում ժպտացել է ու ասել. «Չեմ հասկանում, ինչո՞ւ է Ալեքսանդրը, իր թագավորությունը լավ կառավարելու փոխարեն, նախընտրել հնազանդեցնել ուրիշ թագավորություններ»:
     Նկարում՝ Օգոստոս կայսրը՝ Ալեքսանդրի դամբարանում:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4728 | 0 | 0
Facebook