Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Nike-ն ամերիկացիներին ակնարկե՞լ է ստրկության ժամանակաշրջանի մասին․ նոր ռասիստական սկանդալ

16:40, cumartesi, 06 mart, 2021
Nike-ն ամերիկացիներին ակնարկե՞լ է ստրկության ժամանակաշրջանի մասին․ նոր ռասիստական սկանդալ
     Nike սպորտային բրենդը հասարակության զայրույթի պատճառով վաճառքից հանել է Air Max 1 Quick Strike սպորտային կոշիկների խմբաքանակը, որը թողարկվել է ԱՄՆ-ի Անկախության օրվա կապակցությամբ։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։

Մոդելը ներկայացված է սպիտակ եւ կարմիր գույներով, յուրաքանչյուր կոշիկի վրա պատկերված է ԱՄՆ-ի հին դրոշը՝ 13 աստղով, որն անվանվում է «Բետսի Ռոսի դրոշ» ։ Համաձայն լեգենդի հենց ինքն է առաջինը կարել դրոշը։

«Բետսի Ռոսի դրոշ» -ը համարվում է ամերիկյան դրոշի առաջին տարբերակը, որն առաջարկվել է 1770-ականներին։ Այսօր այն հանդիսանում է ԱՄՆ-ի ծայրահեղ պահպանողական խմբավորումների խորհրդանիշը, իսկ որոշ քաղաքացիների համար այն ասոցացվում է ստրկության հետ։

Սպորտային կոշիկների քննադատներից մեկն էլ դարձել է ամերիկացի ֆուտբոլիստ Քոլին Կապերնիկը։ 2016թ․-ին ԱՄՆ հիմնի ժամանակ ի նշան ռասիզմի դեմ բողոքի ոտքի չկանգնելուց հետո նա դարձել է ապրանքանիշի դեմքը։

Բացի այդ Air Max 1 Quick Strike մոդելները բազմաթիվ նեգատիվ արձագանք են ունեցել նաեւ սոցցանցերում։ Շատ օգտատերեր Nike-ին կոչ են արել ետ կանչել ապրանքը եւ մեղադրել են ռասիզմի մեջ։Բացասական կարծիքների տեղատարափից հետո բրենդը ստիպված է եղել լսել հասարակությանը։ «Nike-ը որոշել է կանգնեցնել Air Max 1 Quick Strike Fourth of July-ի վաճառքը, քանզի մտավախություն կա, որ ապրանքը կարող է ոչ մտադրված վիրավորել ինչ-որ մեկին կամ նվազեցնել տոնի հայրենասիրական նշանակությունը», - ասվում է Nike-ի պաշտոնական հայտարարության մեջ, որը հրապարակվել է հուլիսի 2-ին։

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2553 | 0 | 0
Facebook