Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Կալանն ինձնից ուժեղ է. ես կռվեցի թագավորների դեմ, իսկ նա՝ տանջանքների ու մահվան»

22:10, cuma, 05 mart, 2021
«Կալանն ինձնից ուժեղ է. ես կռվեցի թագավորների դեմ, իսկ նա՝ տանջանքների ու մահվան»

Հնդկաստանը նվաճած Ալեքսանդր Մակեդոնացին օրերից մի օր զրույցի է բռնվել հնդիկ իմաստունների հետ, և այդ զրույցից հետո նվաճումներից չկշտացող աշխարհակալն այլևս չի ցանկացել նոր երկրների տիրել: Անվերջանալի արշավներից տանջահար նրա զորքն էլ իր հերթին է տրտնջացել է և պահանջել է վերադառնալ: Ալեքսանդրը հետ է դարձել: Հետդարձի ճանապարհն այրվող ու ջրազուրկ անապատով է անցել: Բայց քանի որ նրանք Հնդկաստանից շատ մեծ քանակությամբ գինի էին վերցրել, զորքի հետդարձը վերածվել է հարբած արշավի. ամենուր շրխկացել են գավաթները, նվագել են ֆլեյտաները, հնչել են երգեր, մարդիկ ընկել են ու այլևս վեր չեն կացել: Ալեքսանդրի փոխադրամիջոցը գորգապատ սայլն է եղել, և նրան, ինչպես Դիոնիսոսին, հովանի են եղել կանաչ ճյուղերը: Գինու մեջ նա մոռացում է փնտրել. Նա այլևս չի իմացել, թե այսուհետ ինչ իմաստ ունի իր ապրելը:

Ալեքսանդրին ուղեկցել է նաև հնդիկ իմաստուն Կալանը, որը համաձայնել էր լքել իր հայրենիքն ու դառնալ աշխարհակալի խորհրդականը: Ճանապարհին նա հիվանդացել է և, որպեսզի ազատվի տառապանքներից, իրեն ողջ-ողջ այրել է հնդկական սովորույթի համաձայն: («Կալանն ինձնից ուժեղ է. ես կռվեցի թագավորների դեմ, իսկ նա՝ տանջանքների ու մահվան», - ասել է Ալեքսանդրը): Խարույկի վրա բարձրանալուց առաջ Կալանը նայել է Ալեքսանդրի աչքերին ու ասել է. «Մենք շուտով կհանդիպենք»:

Դա Ալեքսանդրի մահվան առաջին նախանշանն է եղել:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4945 | 0 | 0
Facebook