Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Եվրատեսիլ 2021»-ը նոր ձեւաչափով կանցկացվի

16:24, çarşamba, 03 mart, 2021
«Եվրատեսիլ 2021»-ը նոր ձեւաչափով կանցկացվի

«Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթը կանցկացվի նոր ձեւաչափով, հայտնում է միջոցառման կազմկոմիտեն։ Ռոտերդամում անցկացվելիք մրցույթի անցկացման նոր կանոնները կապված են համաճարակաբանական իրավիճակի եւ կորոնավիրուսի տարածման հետ։

Այլ երկրներից «Եվրատեսիլի» հյուրերին խորհուրդ կտրվի Նիդդերլանդներ մեկնելուց առաջ հինգ օրվա ինքնամեկուսանալ, ինչպես նաեւ թռիչքից 72 ժամ առաջ նրանք պետք է կորոնավիրուսի թեստ հանձնեն, որի արդյունքը պետք է բացասական լինի։

Այլ երկրների պատվիրակությունները պետք է հյուրանոցում մնան այն ժամանակ, երբ փորձեր չեն անում եւ չեն մասնակցում շոուին։ Բեմի աշխատակիցները, արտիստները կամ լրագրողները պարբերաբար կորոնավիրուսի թեստ պետք է հանձնեն։

Պատվիրակությունների կազմերը եւս կկրճատվեն։ Հարթակում կարող է ներկա լինել 500 լրագրող, եւս 1000-ը կարող է աշխատել առցանց մամուլի կենտրոնում։

Առայժմ հայտնի չէ՝ արդյոք մայիսին կայանալիք մրցույթին ներկա կլինի հանդիսատեսը։
    
    

Լուսանկարը՝ Euroinvision

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2019 | 0 | 0
Facebook