Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ժամանակն է ԲԴԽ Նախագահը մարտակոչով դիմի ԱԺ վնգստացող պատգամավորներին, միգուցե օգնի

15:31, çarşamba, 03 mart, 2021
Ժամանակն է ԲԴԽ Նախագահը մարտակոչով դիմի ԱԺ վնգստացող պատգամավորներին, միգուցե օգնի
     Երեկվանից խորհրդարանում քննարկվում է Վճռաբեկ դատարանում թափուր պաշտոններ զբաղեցնելու համար երկու դատավորների թեկնածության հարցը։ Իսկ իրականում ոչինչ էլ չի քննարկվում, «Իմ քայլ» -ի եւ դատական իշխանության անկախությունից քուն-դադար կորցրած օրենսդիրները այսօր «բլբուլ» են կտրել։ Մեկը մյուսի ետեւից կարծես նախապես գրված, սովորած հարցեր են հնչեցնում, փորձում մաքսիմալ սադրել ԲԴԽ նախագահին, ճնշել, ապացուցել, որ նրա «գոյությունը» իրենց կոկորդին է կանգնած։ Բոլոր հարցերը միայն պտտվում են ԲԴԽ նախագահի՝ նոյեմբերի 15-ին արած հայտարարության շուրջ, որում, մասնավորապես, ասված էր. «Այսօր է, թերեւս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած եւ դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ» ։ Պատգամավորները ամեն կերպ փորձում են ցույց տալ, որ այս հայտարարությունը քաղաքական բնույթ ունի, դրանով խախտել է դատական իշխանության ապաքաղաքական լինելու սկզբունքը։ Իհարկե, պատգամավորները չեն էլ հիշում, որ «վնգստացող դատավորներ» որակումը 2019թ.–ի մայիսին տվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով սահմանափակված չէ որեւէ հայտարարություն անելիս։ Մեկ, երկու, երեք, ԲԴԽ նախագահը համբերատար բացատրեց, որ քաղաքական բնույթ չուներ, սթափության կոչ էր, սակայն քայլականների բոլոր հարցերը ասես գրվել են նույն տեղում՝ նույն անտաղանդ մարդու կողմից։ Ավելին՝ այս կարեւոր «դեբատին» պատրաստվելու համար գոնե կարելի էր մի քիչ Սահմանադրություն, դատական օրենսգիրք կարդալ, վիճակագրություն ուսումնասիրել, նախորդ տարիներից օրինակներ հիծել, մասնագետների հետ խորհրդակցել, թե ինչպես ճնշել Վարդազարյանին՝ առանց պոպուլիզմի, ճղճղոցի, հիստերիկայի, ծանրակշիռ եւ փաստարկված։ Խորհրդարանում իշխող քաղաքական մեծամասնության, սորոսամետ շրջանակների ջղաձգությունները եւ անկանոն շարժումները, «թե բա չեք մտածում հրաժարական տալ, դուք գիտեք որտեղ եք գտնվում, կարմիր գծերը մի անցեք, մենք ձեզ տալիս ենք ժողովրդին հուզող հարցերը, հեղինակազրկել եք դատական համակարգը» փուչիկի էֆեկտ ունեն եւ ընդամենը ծիծաղ են առաջացնում։ Նախ, հերթական անգամ տեսանք, որ մեր պատգամավորները դաստիարակության, կրթության հետ կապված լուրջ խնդիր ունեն։ Նրանք շատ լուրջ են ընդունել իրենց մանդատը՝ մոռանալով հարազատ կուսակցության խոսնակի գերճշգրիտ գնահատականը՝ ուսապարկ, եւ կարծում են, թե կարող են տարիքով, փորձով ավագին հեգնել, վիրավորել։ Ռուբեն Ռուբինյանը այնպես է ճամարտակում, որ ակամայից ուզում ես հարցնել՝ իսկ ինչու խորհրդարանական դիվանագիտության մեջ այսպես ժիր չեք։ Բայց Ռուբինյանը այնքան է լուրջ ընդունել իրեն եւ իրենց իշխանությանը, որ համարձակվում է անգամ հրաժարական պահանջել, էն որ աշխարհասփյուռ հայությունը իրենց հրաժարականն է պահանջում՝ որպես հազարավոր կյանքեր խլած, երկիրը կործանած, հայրենիքը թշնամուն վաճառած ուժի։ Իշխանությանը հրաժարականը չեն պահանջում միայն յուրայինները, նրանք, ովքեր «Շուշին եւ Արցախը ադրբեջանական են համարում, կողմ են մեր, մանուկ, հղի, չբեր կոտորվելուն, միայն թե նախկինները չվերադառնան» ։ Կամ ժողովրդի անունից Վարդազարյանին հարցեր ուղղողներին հարկ է հարցնել՝ բա ինչու եք նոյեմբերի 9ից հետո անհետացել, դե դուրս եկեք, փողոց, ապրեք ձեր կյանքով։ Դատական համակարգի հեղինականության մասին մտահոգվողները կարող են առհասարակ «մեռնել», քանի որ մեր երկրի հեղինակությունը իրենց իշխանության ժամանակ իջել է զրոյից էլ ցածր անվերջության, վկայությունը թշնամի երկրի առաջնորդի «բոցերն» են վարչապետի մասին, որոնք, ի դեպ, արժանի պատասխանի չեն էլ արժանանում։ Ինչեւէ, իշխանությանը քավության նոխազներ են պետք մեր բոլոր դժբախտություններ արդարացնելու համար, եւ այդ քավության նոխազը իհարկե դատական համակարգն է, բա էլ ուրիշ ով, հեղափոխությունը այդպես էլ չհասավ երրորդ իշխանություն։ Բայց ինչո՞ւ պետք է հասներ, ինչ լիկբեզ է պետք անցկացնել իշխանության համար, որպեսզի հասկանան, որ մեր երկիրը հռչակված է իրավական պետւթյուն, իշխանության երեք ճյուղերը տարանջատված են, անկախ են, դատական համակարգը հավասարակշռող եւ զսպող դեր ունի, կարճ ասած՝ հետեւում է, որ օրենսդիրի ընդունած օրենքները գործադիրը կյանքի կոչելիս իրավունքներ չխախտի, իրավապահպան է։ Դատական համակարգը չպետք է ենթարկվի քաղաքական իշխանությանը, այն պետք է լինի անկախ, առաջնորդվի բացառապես Սահմանադրությամբ եւ օրենքներով։ Եթե ցանկանում եք հեղափոխությունը հասցնել դատական համակարգ, խնդիր չկա, փոխեք եւ հռչակեք մեր երկիրը ավտորիտար, վերացրեք դատական իշխանությանը, փոխեք կառավարման համակարգը, նշանակեք ձեր սրտի դատավորներին։ Հաջորդ իշխանությունը կգա եւ իր դատավորներին կնշանակի, այդ դատավորների միջոցով կդատի ձեզ եւ այսպես շարունակ...։ Անկա՞խ է եղել դատական համակարգը նախկինների օրոք՝ բնականաբար ոչ, անկա՞խ է այսօր ավելի, քան նախկինում՝ բնականաբար այո։ Ահա, թե ինչը հանգիստ չի տալիս իշխանություններին, որոնք ուզում են հետ պտտել ժամանակի անիվը եւ ունենալ «հին, բարի, ենթակա» դատական իշխանություն։ Ուշ է, երկրում իրավիճակ է փոխվել, դատավորներն էլ հավատացել են այդ փոփոխությանը եւ սկսել են գործել անկախ եւ համարձակ։ Իսկ էլ ինչո՞ւ եք հեղափոխություն արել, եթե նոր իշխանությունների նպատակը եւս պետք է լիներ անսահմանափակ լիազորություններ ունենալը, նեղ, անձնական շահերով առաջնորդվելը, սպասավոր դատական համակարգ ունենալը։ Լայնմիտ եղեք եւ դատական համակարգի անկախությունը ոչ թե ընդունեք սվիններով՝ իբրեւ ձեր թուլության, անկարողության հետեւանք, իդեա ֆիքս, այլ համարեք դա մեծագույն ձեռքբերում։ Դատական իշխանությունը հետհեղափոխական Հայաստանում անցնում է ինքնամաքրման ճանապարհ եւ հուսով ենք՝ կհաղթահարի քավարանի բոլոր փուլերը, երրորդ իշխանության անկախությունը քաղաքական իշխանությունից կլինի անշրջելի փաստ։ Իսկ իշխանության թուլությունն եւ անկարողությունը եւ առհասարակ չգոյությունը անգամ ապացուցման կարիք չունի, ինչպես ասում են՝ գնացեք ձեզնով զբաղվեք, դատարաններին էլ հանգիստ թողեք։ Ամեն անգամ ժողովդրին չեք կարողանալու կերակրել «կտերով», թե բոլորը ձեզ խփում են, թիմակիցները դավաճանում են, նշանակած պաշտոնյաները՝ ԱԱԾ պետից մինչեւ զինվորական ղեկավարություն, նախարար եւ պատգամավոր, չեն ենթարկվում, մի օր ձեր ընտրազանգվածը կհասկանա, որ խնդիրը ոչ թե նրանք են, այլ դուք՝ ձեր չգոյությամբ եւ անգիտությամբ։ Եւ այս չեղած իշխանությունը խորհրդարանում դատական իշխանության անկախության անհրաժեշտության մասին է ճառում, հոխորտում, երբ ԲԴԽ նախագահը հարցերի չի պատասխանում։ Սա այն իշխանությունն է, որ հրաժարվում է ընդդիմադիր լրատվամիջոցների լրագրողների հարցերին պատասխանել, խոչընդոտում նրանց գործունեությանը։ Իշխանության երրորդ ճյուղի անկախության մասին մտածում են իրենց մտքով, հոգով եւ գործով «չանկախները», ովքեր երբեք խիզախություն չեն ունենում կուսակցապետի անտրամաբանական որոշումներին չենթարկվելու։ Նախ կայացեք իբրեւ մարդ, մասնագետ, պաշտոնյա, իշխանություն, այդ ընթացքում կարդացեք, սովորեք եւ սովորեք, հետո մտածեք խոսելուց եւ գործելուց առաջ։ Վերջնարդյունքում կարող եք արդեն պահանջներ ներկայացնել, անգամ քննադատել, խոսքի ազատությունը պետք է սահմանափակել քաղաքական կշռով, այլապես այն դառնում է անդաստիարակության եւ ամենաթողության ցուցիչ։
    
     Հայկական Լուրեր
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2448 | 0 | 0
Facebook