Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Դժոխքի կառուցվածքի մասին

13:43, salı, 02 mart, 2021
Դժոխքի կառուցվածքի մասին

Շուտ, թե ուշ, դա բոլորիս հետ պատահելու է: Ծիծաղելի կլիներ մտածել, թե մահանալուց հետո մենք կարողանալու ենք ինչ-որ մի կերպ սողոսկել դրախտի դարպասների միջով կամ խաբս ենք տալու այդ դարպասներն հսկող հրեշտակապետին: Պետք է համակերպվել անխուսափելիին: Այն աշխարհում մեզ դժոխքն է հյուրընկալելու, և դագաղի տախտակից այն կողմ չմոլորվելու համար դրան պետք է նախօրոք նախապատրաստվել: Առավել ևս, որ դժոխային տեղանքում կողմնորոշվելու համար հեղինակավոր վկայություններ շատ կան: Կարևորը խուճապի չմատնվելն է:

Արդ, որտե՞ղ է անդրշիրիմյան աշխարհը: Որոշ հին ժողովուրդներ հանգուցյալին այրել են. դա հաստատուն նշան է այն բանի, որ այրվողի հոգին բոցի հետ պիտի բարձրանա երկնքում գտնվող իր նոր կեցավայրը: Եթե հանգուցյալին հողում են թաղել, կնշանակի նա գնալու է ստորգետնյա թագավորություն: Եթե նրա վերջին ուղևորությունը նավակով են կազմակերպել, կնշանակի նա գնալու է ծովերից անդին՝ Երկրի ամենածայրը: Այս առումուվ սլավոնները թեպետ տարակարծություններ են ունեցել, բայց մի բանում համակարծիք են եղել. անդրշիրիմյան աշխարհ ընկնում են այն մարդկանց հոգիները, որոնց ոչինչ չի պահում իրենց նախկին կացարանի մոտ, և նրանք այս նոր աշխարհում մոտավորապես նույն կյանքով են ապրում՝ բերք են հավաքում, որս են անում...Իսկ նրանք, ովքեր նզովքի, կա՛մ չկատարած խոստման, կա՛մ մեկ այլ պատճառով չեն կարողանում լքել իրենց մարմինը, մնում են մեր աշխարհում՝ բնակվելով իրենց նախկին պատյանում, կա՛մ կենդանու կերպարանք են առնում և կա՛մ էլ բնության երևույթ և ուրվական են դառնում: Կարելի է ասել՝ այդպիսի հոգիների անդրշիրիմյան աշխարհը դա մեր սեփական աշխարհն է: Այնպես որ դա հետմահու գոյության ամենավատ տարբերակը չէ:

Եգիպտական դժոխքը

Շատ ավելի վատ կլինի, եթե հայտնվեք հին եգիպտացիների անդրշիրիմյան աշխարհում, որտեղ թագավորում է Օսիրիսը: Իր երկրային մարմնավորման ժամանակ նրան սպանել ու մասնատել է իր եղբայր Սեթը: Եվ այդ դաժան վարմունքը, բնականաբար, ազդել է մեռյալների թագավորության տիրակալի բնավորության վրա: Օսիրիսի տեսքը վանող է. Նա մումիայի է նման: Նրա ձեռքերին փարվոնական իշխանության խորհրդանշաններն են: Նստած գահին՝ նա նախագահում է այն դատարանում, որտեղ կշռվում են նոր ժամանած հոգիների արարքները: Նրանց Օսիրիսի մոտ է բերում կյանքի աստված Հորը: Պիտի ամուր բռնեք նրա ձեռքը, որովհետև բազեի գլուխ ունեցող Հորը ստորգետնյա թագավորի հարազատ որդին է, այնպես որ շատ հնարավոր է, որ ձեր օգտին մի բարի խոսք ասի:

Դատաստանի սրահը հսկայածավալ է. դա ամբողջ երկնակամարն է: Համաձայն Մեռյալների գրքի՝ այստեղ անհրաժեշտ է հետևել մի շարք կանոնների: Պիտի մանրամասն թվարկեք ձեր գործած մեղքերը, որոնք դուք չեք հասցրել կատարել երկրի վրա: Դրանից հետո ձեզ կառաջարկեն մի կողմ դնել ձեր հիշողությունը և օգնել ձեր ազգականներին՝ պապիրուսի գլանափաթեթի վրա պատկերելով դատարանի տեսարանը: Եթե ձեր գեղարվեստական տաղանդը պատշաճ մակարդակի է, հավերժության մնացորդը կանցկացնեք այդտեղ՝ մասնակցելով Օսիրիսի ու նրա բազմամարդ տոհմի գործերին: Մնացյալին սպասվում է դաժան մահապատիժ. նրանց նետում են գետաձիու մարմնով, առյուծի թաթերով ու բաշով և կոկորդիլոսի երախով Ամատու հրեշի առաջ՝ որպես կերակուր: Ավաղ, հաջողակները նույնպես կարող են հայտնվել այդ հրեշի երախում. Ժամանակ առ ժամանակ եգիպտական դժոխքում տեղի են ունենում «զտումներ», որոնց ժամանակ փրկված հոգիների գործերը վերանայվում են: Եթե մահացածի հարազատները նրա մարմինի հետ անհրաժեշտ հմայիլը չեն դրել, շատ հավանական է, որ հրեշը նրան խժռի:

(շարունակելի)

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4198 | 0 | 0
Facebook