Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Անի» հայ համայնքի հյուրն էր Մարտայն Վան Հելվերտը (Martijn van Helvert, CDA)

00:27, pazartesi, 01 mart, 2021
«Անի» հայ համայնքի հյուրն էր Մարտայն Վան Հելվերտը (Martijn van Helvert, CDA)

«Անի» հայ համայնքի հյուրն էր Մարտայն Վան Հելվերտը (Martijn van Helvert, CDA)


    

28.02.2021 Մաստրիխտ/Նիդ.օրագիր

Այսօր, փետրվարի 28-ին, Նիդերլանների Մարտի 17-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Մաստրիխտի «Անի» հայ համայնքի հյուրն էր քրիստոնյա դեմոկրատական կուսակցության (CDA) անդամ, Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր Մարտայն Վան Հելվերտը (Martijn van Helvert): Մարտայն Վան Հելվերտին Մաստրիխտի «Անի» հայ համայնքի անդամները լավ են ճանաչում: Նա ակտիվորեն ներգրավված է նիդերլանդահայությանը հոզող հարցերում, հանդես է եկել հայանպաստ նախաձեռնություններով և իր աջակցությունն ու զորակցությունն է հայտնել Հայաստանին: Մարտայն Վան Հելվերտը ծնվել է Սիթարդ քաղաքում 1978թ.: Քաղաքականությամբ զբաղվել է 20 տարեկանից՝ 1998-2009թթ. (Էխտ) Սուստերենի քաղաքային խորհրդի անդամ էր, իսկ 2011-2014թթ. Լիմբուրգի նահանգային խորհրդի անդամ: Խորհրդարանի պատգամավոր է 2014 թ.-ից մինչ այժմ: Մարտայն Վան Հելվերտը ավարտել է Ուտրեխտի համալսարանը, որտեղ ուսումնասիրել է աշխարհագրություն և պատմություն, ավարտելուց հետո (2003 թ) . միջնակարգ կրթության ոլորտում դասավանդել է պատմություն և հին մշակույթ, ծանոթ է Հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին: Համայնքի հետ հանդիպումից առաջ, պատգամավորը Սրբ.Կարապետ եկեղեցում մոմ վառեց, որից հետո եկեղեցու ծխական սրահում ատենապետ Լևոն Սարգիսը (Levon Sargis) հայ համայնքին ներկայացրեց հյուրին: Հանդիպմանը ներկա էին նաև Բելգիայից եկած հայեր, որոնք անդամագրված են ԱՆԻ համայնքին: Տեղի ունեցավ ջերմ ու անկեղծ զրույց, մտքերի փոխանակություն, հարցեր ու պատասխաններ ամենատարբեր թեմաներով: Հիշեցնենք, որ Մարտայն Վան Հելվերտը CDA խմբակցության արտաքին գործերի խոսնակն է, խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի անդամը, միևնույն ժամանակ գյուղատնտեսության, բնության և սննդի որակի հանձնաժողովի փոխնախագահն է:


    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2151 | 0 | 0
Facebook