Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Գրքե՛ր կարդա, դրանք քեզ կասեն այն, ինչը քեզ չեն համարձակվի ասել ընկերներդ»

21:16, pazar, 28 şubat, 2021
«Գրքե՛ր կարդա, դրանք քեզ կասեն այն, ինչը քեզ չեն համարձակվի ասել ընկերներդ»

Ալեքսանդր Մեծի մերձավոր զորավարներից մեկը՝ Պտղոմեոսը, որն աշխարհակալի մահից հետո նրա տերության եգիպտական հատվածի թագավորն է դարձել, ունեցել է մի փիլիսոփա խորհրդական: Այդ փիլիսոփան մեծն Արիստոտելից երիտասարդ հասակում իմաստուն դասեր առած և Աթենքում մեծ համարում ունեցող Դեմետրիոս Ֆալերացին (ծնվել է մ.թ.ա. 350 թ.-ին, մահացել՝ 283 թվականին, մ.թ.ա. 317 – 307 թվականներին նրան է վստահվել Աթենքի կառավարման գործը) է եղել, որին Պտղոմեոսը հրավիրել է իր մայրաքաղաք: Քանի որ խորհրդականի պարտականությունը եղել է թագավորին խելացի խուրհուրդներ տալն ու նրա որդու պատշաճ կրթությամբ զբաղվելը, ապա այդ ժամանակ արդեն ծերացած փիլիսոփան գիտունության արժեքն իմացող Պտղոմեոսին ասել է.

«Գրքե՛ր կարդա, դրանք քեզ կասեն այն, ինչը քեզ չեն համարձակվի ասել ընկերներդ»:

Այս խորհրդից հետո Պտղոմեոսը ձեռնամուխ է եղել Ալեքսանդրիայի հռչակավոր գրադարանի ստեղծմանը:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3543 | 0 | 0
Facebook