Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Գալստյան Արման-օրորոցից մինչև խրամատ

00:06, pazartesi, 22 şubat, 2021
Գալստյան Արման-օրորոցից մինչև խրամատ
    

Գալստյան Արման-օրորոցից մինչև խրամատ

Կյանքեր կան, որ աշխարհ են գալիս՝ իրենց սուրբ առաքելությամբ, անեզր առաքինությամբ ու սիրով աշխարհն ավելի վառ ու լուսավոր դարձնելու։ Հենց այս փաստով են բացատրվում այն դատարկությունն ու խավարը, որ թողնում են մեր սրտերում իրենց գնալուց հետո․․․բայց գնու՞մ են արդյոք նրանք։ Ո՛չ, վստահաբար ասում եմ՝ո՛չ։

Մեզ բացակա նշանակում են դպրոցում, համալսարանում կամ գուցե աշխատանքի վայրում․․․բայց մի՞թե հնարավոր է բացակա ստանալ սիրելիների սրտերում, հոգիներում ու մտքերում։ Չէ՞ որ այնտեղ մենք ողջ էությամբ ու հոգու զորությամբ ենք ներկա, ասել է, թե հավերժ․․․ Փառապանծ որդին երբևէ բացակա լինու՞մ է հարազատ մոր կյանքում։ Հնարավորի սահմաններից դուրս բան է։ Մի ճշմարտություն կա, որն ասում է, թե Մայրը երբեք չի դադարում զավակին սրտի տակ կրել։

Երբ փորձեք հիշել ձեր կյանքի վերջին խաղաղ օրը, հիշեք նաև, որ ես չեմ կարողանում մտքիցս ջնջել Մանչին վերջին անգամ տեսնելս․․․ախ, այդ վերջին անգամը, որ քանդեց ամեն-ամեն ինչ։ Ինքն իր կյանքը տվեց, ես իրեն սպիտակ վարդեր տարա՝ի պատասխան անձնուրաց հայրենասիրության, քաջության ու անասելի խիզախության։ Չեմ հիշում՝որ առասպելական հերոսին եմ այսպես նկարագրել՝երբեք չմտածելով, որ մի օր իրականությունն ավելին կլինի, քան այն բոլոր հերոսությունները, որոնց մասին կարդացել եմ գրքերում։

Երբ փորձեք սահմանել, թե ինչ է հայրենիքը, հիշեք, որ այն հենց ճակատագիրն է, իսկ ճակատագիրը սահմանել․․․անհնար բան է։ Հայրենիքը սահմանեցին սահմանին կանգնած Տղերքը՝վերջինիս համար ոչինչ չխնայելով, կյանքը տալով ու հավերժի ճամփան բռնելով։ Մեր շարքերում չկա որևէ մեկը, որ ավելի շատ սիրի հայրենիքը, ավելի շատ տիրի այն, քան Զինվորները, որոնք գերադասել են կարոտով մնալ հարազատ մորից, բայց ո՜չ երբեք հարազատ հողից․․․


    

Գրում եմ Արմանի մասին ու միաժամանակ վախենում՝խոսքս դեպի իրեն տանել, որովհետև վախենում եմ ամեն անգամ բախվել անգութ իրականությանը։ Իմ ճանաչած ամենադրական, վառ, համեստ ու գիտուն Արմանն այսօր ոչ միայն իմ ընկեր է, այլ նաև բոլորիս Հերոսը, Արցախյան երկրորդ հերոսամարտի մասնակից, Մեխակավանի արծիվ ու․․․Հավերժ ներկա։

Եթե երկու տարի առաջ կարելի էր «գանգատվել», թե «Արման, ինչ բոյով ես, մեզ նստելու տեղ չի մնում», ապա հիմա երանությամբ հիշում եմ այդ օրերն ու կանչում՝ «Արման ջա՜ն, արի քո ժպիտով, ջերմ ընկերությամբ, քո պայծառ աչքերով ու ամենալուրջ կատակներով» ․․․

Գիտեմ, որ կանչերս հասնում են երկինք՝դեպի մեր Մանչը, ինքը բարի ժպիտով լսում է ոչ միայն իմ, այլև բոլորիս կարոտը, բայց, սահմաններ կան, որ ստիպում են սիրել ավելի ուժեղ, ջերմ ու կարոտած։ Երկինք-Երկիր սահմանն էլ հենց այդպիսին է։

Երբ Արմանի բոթը լսեցի, կյանքում առաջին անգամ ինձ հողին հավասար զգացի, որովհետև, գրողը տանի, ոչինչ, ոչինչ անել չէի կարող։ Մի վերջին հույսով վիրավորների ցուցակը հազար անգամ կարդալն Արմանին հետ չբերեց․․․ինքը զորացրվեց ժամանակից շուտ, բայց հաղթած, պատվով ու իրեն հատուկ վեհանձնությամբ։ Ես չեմ մոռանա, երբեք չեմ մոռանա Արմանին ծածկած եռագույնը, որն այդ պահին ինձ թշնամի էր երևում, չեմ մոռանա վերջինը՝վերջին օրը, որին մարդիկ համեստորեն «հրաժեշտ» են կոչում, մինչդեռ ողբերգությունն ավելի տեղին է։

Առաջին անգամ Արմանի մասին գրեցի հենց ողբերգության օրը․․․

«Կոտրվեին ձեռքերս...էդ սպիտակ վարդերը քեզ չբերեի... Արման ջան, հերոս ջան, ինչ անեի, բա ինչ էր մնում ինձ անելու։ Ես ինչ իմանայի, որ հասարակ բարևից բացի դու քո կյանքն էլ կտաս ինձ և բոլորիս համար, Արման ջան, Մանչ ջան, ես հիմա ո՞նց հիշեմ՝երբ եմ վերջին անգամ քեզ բարևել։ Կուրանային աչքերս...բայց արտասուքով չլվացեին էդ եռագույնը, որի համար կյանքդ էլ չխնայեցիր։ Ինքն էլ քեզ չխնայեց, մինուճար ջան, Արման ջան։ Բառեր չկան ասելու։ Վիշտ։ Ողբերգություն։ Արման ջան, քո սիրած քաղաքը, քո ընկերներին, քո տունը...մի՛ թող, Արման ջան։ Ես երբեք չեմ հավատա, որ դու չկաս։ Ու չեմ հավատա, որ քո էդքան տվածի դիմաց իմ միակ ու վերջին տվածը էդ սպիտակ վարդերն են...սպիտակ Արման ջան, մաքուր ու սպիտակ ... Ախ Զինվորի կյանք, կիսատ շարունակություն, բա քո թողածն ո՞վ ապրի, Արման ջան... Ատում եմ, ատում եմ պատերազմը։ Մեծից փոքր պիտի ոչնչացնել թուրքին, էն չծնված թուրքն էլ է թուրք, թող չծնվի, որ մեր էս լույսերին էլ հողին չտա՜նք... Դադարե՛ք մարդի՜կ, դադարե՜ք։ Էս մայրերի նզովքից ծանր ու սպանիչ բան չկա։ Մի՜ կրակեք էլ։ Փառք Հայ Զինվորի վիրավոր հոգուն ու անկոտրում կամքին...փա՛ռք Տղերքին»

Ամիսներ անց․․․

Դեկտեմբերի իննին՝Արմանի քսանամյակի առիթով, սրտիս թելադրանքով գրեցի ինքնաբուխ տողեր, որոնք ավելի շատ հաղթած պատերազմ են, քան ծննդյան շնորհավորանք․


    

Հերոսները երբեք֊երբեք չեն մահանում,

Նրանք ընկնում են մարտի դաշտում

Ու հայրենի հողն իրենց արյամբ սնում,

Հերոսներից են հերոսներ ծնվում...

Ու դու՝հավերժ ներկա մեր ընկեր,

Ունես այստեղ թողած բազում երազանքներ,

Մեզ թողած ու մեզ կտակած տարիներ,

Որ երբեք չէինք ուզենա քեզնից ստանալ նվեր։

Հերոսները երբեք֊երբեք չեն մահանում,

Մահը հերոսից գլուխ չի հանում,

Մահը լուռ մի կողմ է քաշվում,

Թշնամին հզոր զարկիցդ հեռու է քշվում...

Հերոսները չեն մահանում,

Ու չեն էլ մեռնում,

Անմահանում են,

Ու կյանքն է եռում

Հզոր երակներում,

Որ Հայի արյամբ է սնվում։

Ու դու կաս, մեր անմահ հերոս,

Կսպասենք, որ գաս...

Հաղթանակի ջահը բերես,

Սրբես լացից թաց մեր երեսը։

Հերոսները չեն մեռնում,

Այլ նոր ուժով են վեր հառնում,

Գնդակները սրտին առնում,

Բայց հաղթու՛մ, հաղթու՛մ...

Մեր սերը հսկում արթուն։

Դու ապրելու հոմանիշն ես,

Դու թշնամու պատիժն ես,

Դու մեր սերն ու պատիվն ես...


    
Ու բոլոր բառերը լռում են, երբ հեռուստատեսությամբ ամեն օր լսում եմ՝Գալստյան Արման Արմենի․․․ Հերոսապատման այս էջը նվիրում եմ հավերժ ներկա Արմանին՝ընթերցողին տալով մի փոքրիկ ակնարկ՝ամփոփ հարցերով, որը հնարավորություն կտա պատկերացնել Արմանի տեսակը՝ընկերասեր, մարդամոտ, խելացի ու պատվախնդիր․․․զրուցել եմ Հերոսի քրոջ հետ։

    

Ո՞վ ընտրեց ընտանիքի սպասված որդու անունը, ինչու՞ հենց Արման։

-Արմանիս անունը հայրս է ընտրել, միշտ շատ է սիրել այդ անունը, իսկ Մանչ ընկերներն էին ասում։

-Արմանի առաջին բառերը։

- Առաջին բառերը եղել են՝ հաց, մամա, պապա և Աշ:


    

- Արմանի սիրելի խաղը մանուկ հասակում։

- Փոքր տարիքից շատ էր սիրում ֆուտբոլ խաղալ, միշտ ընկերներով հավաքվում էին ու մինչև երեկո խաղում, անսպառ էներգիա ուներ:

-Ի՞նչ հետաքրքրություններ ուներ պատանեկան տարիքում։

- Շատ-շատ էին հետաքրքրությունները, Արմանս ոչ մի րոպե չէր սիրում անիմաստ նստել, իր ամեն օրը փորձում էր լիարժեք ու իմաստալից դարձնել, , սիրում էր սպորտով զբաղվել, 4 տարի կարատեով է զբաղվել, մրցումների է մասնակցել և երկու տարի առաջին տեղի մեդալ ստացել, , մասնակցել է դպրոցական բանավեճերի, օլիմպիադաների, եղել է Սևանի КВН-ի թիմի ավագը, հաճախել է նաև Թումո կենտրոն, , բոլոր ոլորտներում առաջ էր գնում, սիրում էր ամեն ինչ փորձել, միևնույն զբաղմունքից շուտ հոգնում էր ու փորձում նոր բաներ բացահայտել։


    

-Գիտեմ, որ բազում ընդունակություններ ուներ, ինչպե՞ս ընտրեց մասնագիտությունը։

- Մաթեմատիկա շատ էր սիրում, շատ ընդունակ և տրամաբանող էր և որոշեց տնտեսագետ դառնալ, , , հավանաբար իմ տնտեսագետ լինելն էլ դրան նպաստեց, շատ էր ուրախանում իմ հաջողություններով։

-Հիշում եմ՝ինչքան ոգևորված էր բանակ գնալու մտքով․ ի՞նչ էր պատմում բանակից, երբևէ դժգոհություններ ունեցե՞լ է։

- Շատ քիչ էր պատմում բանակից, երբեք չի դժգոհել, միշտ զանգում էր ու ուրախ ասում «լրիվ տոչնիա մամս, իմ մասին մի մտածեք» ․․․

-Պատերազմ․ ինչպե՞ս որոշեց ՀՀ-ից տեղափոխվել Արցախ, խորհրդակցե՞ց ձեզ հետ։

-Միայն հայրս և ընկերներն են իմացել, որ Արցախում է, , նույնիսկ պատերազմի դաշտից էր ինձ ու մամայիս զանգում ու էլի ծիծաղելով խոսում, որ ոչինչ չզգանք։ Վիրավոր ընկերներից մեկը զանգել էր Արմանիս ու ասել հանկարծ չգնաս, , Արմանս պատասխանել էր, որ գնում է ընկերոջը կրակողին սպանելու, ընկերների վրեժը լուծելու... պատերազմի օրերից վիդեոներ կան Արմանիս հեռախոսի մեջ, , մեկ է ժպտում է ու ծիծաղեցնում բոլորին...


    

-Բառեր, որ շատ էր օգտագործում։

-Միշտ ասում էր վատ բաներից մի խոսեք, ես ճնշվում եմ, , Արմանս այնքան դրական էր, բարի, պարզ, , ցանկացած բացասական երևույթ ու խոսք ազդում էր իր վրա։

-Վայր, ուր Արմանը միշտ սիրով կգնար։

- Կոնկրետ վայր չեմ կարող նշել, Արմանս սիրում էր նոր վայրերում լինել, հատկապես բնության գրկում (փոքր տարիքում հաճախ էր ընկերների հետ դաշտ գնում ու ինձ ու մայրիկիս ծաղիկներ բերում։

-Սիրելի տոնը։

- Արմանս իր ծննդյան օրը շատ էր սիրում ու ամեն տարի յուրահատուկ նշում էինք, , թեև ինքը կարողանում էր բոլոր օրերը տոն դարձնել։

-Ամենահիշարժան նվերը Արմանի մատուցմամբ։

- Արմանս մինչև բանակ գնալը ամռանը աշխատում էր և իր աշխատած գումարով բոլորիս նվերներ էր պատրաստել։

-Բառեր, որ մնացին Երկինք-Երկիր սահմանին․ ի՞նչ խոստացաք Արմանին, որ երբեք չեք դրժի։

- Մի ամբողջ կյանք մնաց Երկինք-Երկիր սահմանին, չասված խոսքեր, միասին չապրած վայրկյաններ, չապրած սեր, անկատար երազանքներ։ Արմանիս տված մեծ սիրով ու ջերմությամբ, հիշողություններով փորձում ենք ապրել, կարոտով ու ցավով ապրել.. հանուն լուսավոր Արմանիս պայքարի և վառ հիշատակի․․․

Հավերժ փառք հավերժի ուղին ընտրած մեր բոլոր Քաջերին․․․


    

Հեղինակ։Աղբյուր

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
2
Beğenmemek
0
4481 | 0 | 0
Facebook