Durun lütfen yüklemiyor...
Օդնոկլասնիկի

Makaleler

Ամեն անգամ, երբ ցանկանում էի սեռական հարաբերություններ ունենալ, հայտնվում էր մայրս (18+)

18:33, pazar, 21 şubat, 2021
Ամեն անգամ, երբ ցանկանում էի սեռական հարաբերություններ ունենալ, հայտնվում էր մայրս (18+)
     Մորս հետ բնակվում էինք մեկ սենյականոց բնակարանում: Հայրս վաղուց հեռացել էր մեզանից և նրանից որևէ տեղեկություն չունեինք: Համալսարանում սովորելու տարիներին սիրահարվել էի մի աղջկա: Քանի որ հնարավորություն չունեի հարսանիք անելու, որոշեցի տուն բերել և ամուսնանալ: Իմ որոշումը մորս սրտով չէր: Բայց ես չէի կարող ետ կանգնել այդ որոշումից: Բնականաբար, տան պայմանները շատ վատ էին: Ստիպված էինք երեքով քնել մեկ սենյակում: Թվում էր, թե մեր մեղրամիսը պետք է անցներ երանելության մեջ, բայց հակառակն ստացվեց՝այն վերածվեց դժոխքի: Ամեն անգամ, երբ ցանկանում էի կնոջս հետ սեռական հարաբերություններ ունենալ, այդ պահին հայտնվում էր մայրս և ՝ինչ-որ բան հորինելով, դիտավորյալ խանգարում մեզ: Զարմանալի էր, որ նա նախկինում խոհանոցից դուրս չէր գալիս: Հարաբերություններ ունենալու համար ստիպված էինք նույնիսկ մտնել լոգարան: Սակայն դա էլ չօգնեց: Կրկին հայտնվեց մայրս և գոռգոռալով սկսեց դուռը թակել:
     -Լավ, ի՞նչ ես ուզում, -բացելով դուռը ասացի նրան:
     Նա ոչինչ չպատասխանեց:
     Մի անգամ, երբ նա խոհանոցում ճաշ էր պատրաստում, սենյակի դուռը փակեցի և սկսեցի կնոջս հետ սիրով զբաղվել: Եվ գործողությունների ամենաթունդ պահին, երբ հասել էի գագաթնակետին, հայտնվեց մայրս և կրկին սկսեց դուռը թակել: Ասում են, որ օձերը մարդկանց խայթում են, երբ նրանց խանգարում են զուգավորվել: Այդ պահին, ամբողջովին մերկ, վազեցի դեպի դուռը, բացելով այն և չտիրապետելով ինձ հրեցի մորս: Նա սկսեց արտասվել, իսկ ես վերադարձա կնոջս մոտ՝ շարունակելու սկսած գործողությունները: Սակայն ՝ապարդյուն: Տևական ժամանակ չէի կարողանում որևէ բան անել: Գլուխս կորցրել էի, չգիտեի ի՞նչ անել:
     Հաջորդ օրը հավաքեցինք մեր իրերն ու հեռացանք տանից: Բնակվեցինք կնոջս հորեղբոր նկուղային հարկում՝ցեմենտի վրա: Ճիշտ է, պայմանները անտանելի էին, բայց կարողանում էինք գոնե ազատ սեռական հարաբերություններ ունենալ՝, խանգարող չկար: Չնայած մորս, տուն վերադառնալու հորդորներին, այլևս նրան հանդիպելու ցանկություն չունեցանք:
     Այդպես էլ չհասկացա, թե ինչու՞ էր նա ադպես վարվում, չէ՞ որ նախկինում խոհանոցից հազվադեպ էր դուս գալիս: Մտածում եմ, որքան դաժան կարող է լինել քո հարազատ մայրը, նա, ով պարտավոր էր պայմաններ ստեղծերու մեզ համար: Ինչի՞ համար, ո՞րն էր մեր մեղքը: :
To promote the post
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
| | |
22511 | 1 | 0
Facebook