Durun lütfen yüklemiyor...

Makaleler

8 միջոց առավոտյան էներգիայով լինելու համար

20:06, perşembe, 18 şubat, 2021
8 միջոց առավոտյան էներգիայով լինելու համար
    

    

Շատ հաճախ արթնանում ենք արդեն իսկ հոգնած ու սպառված էներգիայով, կարծես ողջ գիշեր չենք քնել կամ որևէ ծանր գործ ենք արել։


    

Ի՞նչ անել հոգնածությունից ազատվելու և առավոտյան էներգիայով լի լինելու համար։ Դրա համար շատ բան անել հարկավոր չէ․ ընդամենը մի քանի համակարգված քայլ, որոնք որոնք Ձեզնից կխլեն 30 րոպե, բայց կլինեն արդյունավետ ու օգտակար։


    

    
    
    

Սենյակում ապահովեք վառ լուսավորվածություն։ Դա օգնում է օրգանիզմին արթնանալ։


    

Անմիջապես վեր կացեք ու գնացեք լվացվելու։ Դա օգնում է գիտակցելու, որ նոր օրը սկսված է։ Կարճատև լոգանք ընդունեք, ապա մաքրեք ատամները։

Առաջին 30 րոպեների ընթացքում 1 բաժակից ոչ պակաս հեղուկ օգտագործեք՝ ջուր կամ թեյ։

Երբ արթնանում եք, պետք է ինչ-որ բան ուտեք․ սնվեք փոքր չափաբաժնով, բայց օգտակար սնունդով․առատ նախաճաշը քնկոտություն է առաջացնում

Մի քանի շարժումների միջոցով արթնացրեք մարմինը․ դա կնպաստի նաև ուղեղի աշխատանքին։


    

Արթնացրեք Ձեր զգացողությունները


    

Երբ արթնանում եք, զգացողությունները դեռ քնած են լինում։

Ատամները մաքրեք անանուխի մածուկով․ այն սրում է մտավոր գործունեությունը։

Յուրաքանչյուր ձեռքում 30 վայրկյան պահեք սառույցի խորանարդիկ։

Լսեք էներգետիկ երաժշտություն։

Արթնացրեք հոգին ու զգացմունքները․

Դա անելու համար պետք է փորձել անել հետևյալը՝

Կարճ, բայց քաջալերող նամակ գրեք նրան, ում սիրում եք

Կերակրեք ու շոյեք ընտանի կենդանիներին

Բարձի վրա գրություն թողեք Ձեր սիրելիին

Երեխայի պայուսակի մեջ թողեք ջերմ խոսքերով գրություն


    

Զբաղվեք սիրելի գործով


    
    

Պետք է ընտրել այնպիսի զբաղմունք, որը կապված կլինի հաջորդ ժամվա ընթացքում կատարվելիք աշխատանքի հետ։


    

Կարդացեք այն օրագիրը, որտեղ նշումներ եք կատարում նպատակին հասնելու Ձեր առաջխաղացման մասին


    

Կարդացեք գեղարվեստական ստեղծագործությունից որևէ հատված


    

3 րոպե մտածեք Ձեր նպատակի մասին


    

Այս բոլոր գործողությունները պետք է կատարել 30 րոպեի ընթացքում։


    

Էներգիայի սպառիչները․ ի՞նչ չպետք է անել առավոտյան


    

Շատերս ունենք այնպիսի սովորություններ, որոնք խանգարում են մեզ ու պետք է փորձենք հրաժարվել դրանցից․


    

Էներգիան մի սպառեք համացանցում

Մի միացրեք հեռուստացույցը

Ժամանակը մի սպառեք սոցիալական ցանցերում

Մի միացրեք ռադիոն

Այս գործողությունները կարելի է անել ցերեկային ընդմիջման ժամանակ կամ երեկոյան։ Մի սպառեք Ձեր էներգիան ոչ օգտակար սովորությունների պատճառով։ Խնայեք այն և կունենաք աշխատանքային բարձր արդյունավետություն, որը հաջողության հասնելու գլխավոր նախապայմանն է։

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2015 | 0 | 0
Facebook