Հայկական ռադիոյին հարցնում են.
-Ոստիկանությունը միլիցիայից ինչո՞վ է տարբերվում:
-Միլիցիան ստեղծել էին, որ ժողովրդին պաշտպանեն բանդիտներից, իսկ ոստիկանությունը ստեղծել են, որպեսզի բանդիտներին պաշտպանեն ժողովրդից:
***
Ես ոստիկան դարձա, որովհետև մանկությունից երազում էի ընտրել մի մասնագիտություն, որը գործադրելու բոլոր իրավիճակներում հաճախորդը միշտ իրավացի չէ:
Ամերիկյան ոստիկանության մի սպայի խոստովանությունը
***
Ոստիկանն իր տեղում է ոչ թե նրա համար, որպեսզի անկարգություն ստեղծի. ոստիկանն այնտեղ է, որպեսզի աջակցի անկարգությանը:
Ռիչարդ Դեյլ, Չիկագոյի քաղաքապետ
***
Սկզբում կրակեք, հետո հարցաքննեք, իսկ եթե սխալվեք, ես ձեզ կպաշտպանեմ:
Գերման Գյորինգը՝ պրուսական ոստիկանության աշխատակիցներին
***
Համազգեստն անհրաժեշտ է, այլապես ինչպե՞ս կտարբերես կարգի պահապաններին կարգազանցներից:
Յան Չառնի, չեխ գրող
***
Իսկ ո՞վ է հսկելու հսկիչներին:
Յուվենալ, հռոմեացի գրող
***
Ցանկացած մարդ, որը խոսում է ոստիկանների հետ, որոշ չափով ստախոս է:
Շարլ-Լուի Ֆիլիպ, ֆրանսիացի գրող
***
Ոստիկանությունը միշտ օգտակար է՝ կա՛մ ցույցերը ցրելու, կա՛մ ցուցարարներին գաղութում պահելու համար:
Կարոլ Կորդ, լեհ երգիծաբան
***
Մանր-մունր անկարգությունները միշտ կարգի պահպանման շատ մեծ ուժեր են ծնում:
Լեխ Կոնոպինսկի, լեհ բանաստեղծ, երգիծաբան
***
Ոստիկանությունը երբեք բավականաչափ չի լինում:
Էդուարդ Կոխ, դերասան
***
Դուք որքան էլ ստոր դառնաք, միևնույն է, ոստիկանի մակարդակին չեք հասնի:
Քվենթին Քրիսփ, անգլիացի գրող և դերասան
***
Տոտալիտար պետությունում միայն գաղտնի ոստիկանությունը պետական հեղաշրջում կատարելու միջոցներ ու հնարավորություններ ունի:
Միխայիլ Վելլեր, ռուս գրող
***
Դուք կարծում եք, թե ոստիկանության գործակալներն ամեն ինչ կանխատեսում են ու ամեն ինչ գիտե՞ն: Ոստիկանությունն ավելի շատ մոգոնում է, քան՝ բացահայտում:
Նապոլեոն, Ֆրանսիայի կայսր
***
Եթե պետությունը քրեական է, ապա այն նաև ոստիկանական է:
Արկադի Դավիդովիչ, ռուս գրող, դերասան
***
Ստել կարել է միայն սիրելի կնոջն ու ոստիկանին, մնացյալ բոլորին միայն ճշմարտությունը պետք է ասել:
Ջեկ Նիկոլսոն, ամերիկացի դերասան
***
Ես դեմ չեմ ոստիկանությանը. ես պարզապես նրանից վախենում եմ:
Ալֆրեդ Հիչքոք, անգլիացի և ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ
***
Բոլորի դեմ գործած հանցանքը որ մեկի համար վտանգ չի ներկայացնում:
Կլեմենս Կշիժագուրսկի