Ատլանտյան օվկիանոսով առաջին անգամ դեպի Ամերիկա նավարկող մի կին իր օրագրում այսպիսի գրառումներ է արել.
«Երկուշաբթի – Հաջողեցի նավապետի հետ սեղան նստել:
Երեքշաբթի – Լուսաբացը դիմավորեցի նավապետի կամրջակի վրա:
Չորեքշաբթի – Նավապետն ինձ անպատկառ առաջարկություն արեց:
Հինգշաբթի – Նավապետն սպառնաց, թե նավը ջրասույզ կանի, եթե իրեն չտրվեմ:
Ուրբաթ – Ես երջանիկ եմ. այս գիշեր 400 մարդու կյանք փրկեցի»:
*****
Աղիորղորմ լացելով գնացքի վագոնախցիկ է մտնում մի երեխա:
Ինչո՞ւ ես լալիս, - հարցնում է այնտեղի ուղևորներից մեկը:
-Մայրիկս մեր վագոնախցում ընդունեց իր սիրեկանին ու ինձ դուրս հանեց, - պատասխանում է երեխան:
-Դրա համար չարժե լաց լինել, - ասում է երեխայի լացի պատճառն հարցրած ուղևորը: - Այդպիսի բաներ պատահում են: Կուզե՞ս քեզ խոստովանեմ. Իմ մայրն էլ սիրեկան ուներ, բայց տե՛ս, ես լաց չեմ լինում:
Վագոնախցի մյուս ուղևորները ևս փորձում են խաղաղեցնել երեխային.
-Իմ մայրը նույնպես սիրեկան ուներ, բայց ես դրանից վատ չեմ զգում, - ասում նրանցից մեկը:
-Իմ մայրը՝ նույնպես, - ասում է երրորդը, - այս թաշկինակը վերցրու և վերջ տուր լացիդ:
-Իսկ իմ մայրը հազար սիրեկան է ունեցել, բայց ես դրանից քեզ նման չեմ վատացել, - ասում է չորրորդը:
Երեխային մխիթարող խոսք չի ասում միայն մի ուղևոր: Շուտով նա վեր է կենում, գրպանից հանում է ծխախոտատուփն ու արհամարհանքով ասում.
-Պո ռնիկների այսքան ցնկնածների մեջ պատահաբար չկա՞ մեկը, որ լուցկի ունենա:
*****
Այգեպանը խաղողի մի ողկույզ է մեկնում հարբեցողին:
-Շնորհակալություն, բայց չեմ ուզում, - ասում է հարբեցողը, - գինու հաբերն օրգանիզմս չի ընդունում:
*****
Այն ժամանակներում, երբ բջջային հեռախոս գոյություն չուներ, բաժանորդը զանգում է հեռախոսակայան.
-Օրիորդ, - ասում է նա, - իմ հեռախոսի լարը շատ երկար է: Եթե դժվար չէ, մի քիչ ձեր կողմը քաշեք:
*****
-Ես պաշտում եմ Իտալիան, - ասում է մեկն իր ընկերոջը: - Բայց դու այնտեղ նույնիսկ չես եղել, - արձագանքում է ընկերը:
-Ճիշտ է, չեմ եղել, բայց կինս ամեն տարի իր արձակուրդի մեկ ամիսն այնտեղ է անցկացնում, և ինձ 30 օր հանգիստ է թողնում: Դրա համար էլ պաշտում եմ այդ երկիրը:
*****
Մի մարդակեր իր մարդակեր ընկերոջն ասում է.
-Կինս ինձ արդեն ձանձրացնում է, ուզում եմ նրանից ազատվել:
Ընկերը հարցնում է.
-Փաստաբան բարեկամիս հասցե՞ն տամ, թե՞ խոհարարական գիրքս:
*****
-Երեկ գիշեր, - պատմում է մեկն իր ընկերոջ, - պարտեզից աղմուկ լսեցի: Պատուհանից գլուխս հանեցի ու տեսա մի երիտասարդ՝ գրկում աղջիկս: Մի պահ կարծեցի, թե նա աղջկաս փախցնում է: Ավա՛ղ, ավելի վատ բան էր տեղի ունեցել:
-Դրանից ավելի վատ ի՞նչ կարող է լինել:
-Այդ տղան աղջկաս վերադարձնում էր: