Մինեսոտա նահանգի օրենսդրությունը 30-օրյա բանտարկությամբ է պատժում Ձմեռ պապի նման զգեստավորված կանանց:
Այս նահանգի Բրեյնարդ քաղաքի արական սեռի բոլոր տղամարդիկ պարտավոր են մորուք պահել:
Այստեղ արգելված է գրգռել կզաքիսին:
Միսիսիպի նահանգում թույլատրվում է սպանել ընտանի կենդանիներին:
Այս նահանգի Թրուրո քաղաքում ընդունված կարգ է, որ աղջկա ձեռքը խնդրող երիտասարդը պարտավոր է ապացուցել իր քաջությունը՝ սպանելով վեց կամ երեք ագռավ:
Միսսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքում արգելված է նստել քաղաքի որևէ փողոցի մի անկյունում և գարեջուր խմել՝ նույնիսկ դույլից:
Այս նույն քաղաքում հրշեջներին արգելված է փրկել գիշերազգեստով կնոջը. հրշեջը պարտավոր է սպասել այնքան, որ կինն ամբողջովին նորմալ զգեստավորվի:
Սակո քաղաքում կանաց արգելված է այնպիսի գլխարկ դնել, որը կվախեցնի երեխաներին, թռչուններին կամ կխրտնեցնի ձիերին:
Կանզաս սիթիում արգելված է խաղալիք ատրճանակ վաճառել երեխաներին, բայց երեխաներն իրավունք ունեն իսկական ատրճանակ գնել:
Այս քաղաքում հարբած լինելը մարդու անօտարելի իրավունքն է համարվում:
Մոնտանա նահանգում կնոջն արգելված է իր ամուսնու փոստը բացելը:
Այս նահանգում նաև արգելված է սպանության տեսարաններ պարունակող ֆիլմերի ցուցադրությունը:
Մոնտանայի Ուիթեհալ քաղաքում արգելված է երթևեկությունը, եթե մեքենայի անիվներին սառցահատ է կցված:
Նեբրասկա նահանգի Վաթերլոու քաղաքում վարսավիրներին արգելված է առավոտյան ժամը 7-ից մինչև երեկոյան ժամը 7-ը սխտոր ուտել:
Այս նահանգի Օմահա քաղաքի վարսավիրներին արգելված է սափրել իրենց հաճախորդների կուրծքը:
Եթե Օհամայի բնակչի երեխան եկեղեցում հանկարծ փսխի, ծնողներին կարող են ձերբակալել:
Այստեղ արգելված է գարեջուր վաճառել, եթե դրա հետ ապուր չի մատուցվում:
Նևադա նահանգի Նիալա քաղաքում արգելված է ուղտին հեծած մայրուղով ընթանալը:
Իսկ Էվրիկա փոքրիկ գյուղում բեղավորներին արգելված է որևէ մեկին համբուրելը:
Էլկո քաղաքի փողոցներում քայլողները պարտավոր են դիմակ կրել:
Նյու Հեմփշիր նահանգում արգելված է վաճառել իր հագի հագուստը՝ խաղում տարված գումարը վճարելու համար:
Այստեղ նաև արգելված է հյուրանոցում կեղծ անվամբ գրանցվելը:
Նյու Ջերսի նահանգում արգելված է կատաղեցնել ոստիկանին:
Նահանգի Նյուարկ քաղաքում արգելված է ժամը 18-ից հետո մարդկանց պաղպաղակ վաճառել, եթե չկա բժշկի թույլտվությունը:
Այստեղ անօրինական արարքներ են համարվում ապուրը «ֆռթացնելով» ուտելը և վառված կարկանդակները փողոց նետելը:
(շարունակելի)