Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Օրենքներ, որոնք «made in U.S.A.» (3)

20:19, pazartesi, 18 оcak, 2021
Օրենքներ, որոնք «made in U.S.A.» (3)

Կոնեկտիկուտ նահանգի Հարթվորդ քաղաքում արգելված է շներին հետևի ոտքերի վրա կանգնեցնելը:

Այս քաղաքում մյուս արգելքը վերաբերում է ամուսնական զույգերին ու փողոցն հատելուն. տղամարդն իրավունք չունի կիրակի օրերին գրկել իր կնոջը և ձեռքերի վրա կանգնած անցնել փողոցը:

Նոր Անգլիայում, որն ընդգրկում է Կոնեկտիկուտ, Մեն, Մասսաչուսեթս, Նյու Հեմփշիր, Ռոդ Այլենդ և Վերմոնտ նահանգները, հրշեջ մեքենաների արագությունը ժամում 40 կիլոմետրից չպիտի գերազանցի, եթե նույնիսկ այն շտապում է բռնկված հրդեհի վայր:

Այստեղ նաև արգելված է սափրվելուց հետո ածելու սայրը դեն նետելը:

Հյուսիսային Դակոտա նահանգի Ֆարգո քաղաքում մարդուն կարող են բանտարկել, եթե նա պարելիս գլխարկ դրած լինի:

Այստեղ անօրինական արարք է համարվում կոշիկներն հագին քնելը:

Հարավային Դակոտա նահանգի օրենսդիրներն արգելել են պանրի գործարանում քնելը:

Այստեղ նաև արգելված է ցուցադրել այն կինոնկարները, որոնցում ոստիկանության սպաները վատ կեցվածք ունեն:

Դելավեր նահանգի Լյուիս քաղաքում արգելված է պրկագրկող տաբատ հագնելը:

Այս քաղաքում նաև ապօրինի է համարվում գրազով ամուսնությունը:

Դելավերում արգելված է առանց բավարար քանակության ջրի ու սննդի պաշարի թռչել ցանկացած ջրամբարի կամ լճի վրայով:

Ֆլորիդայի Մայամիում տղամարդուն արգելված է առանց ձգափոկ շրջազգեստ կրելը:

Եթե այրի կանայք կիրակի օրը անկարգելով (պարաշյուտ) վայրէջք կատարեն, կհայտնվեն բանտում:

Այս նահանգի Սարատոսա քաղաքում լոզազգեսն հագին երգելն արգելված է:

Ջորջիա նահանգում 16-ից 50 տարեկան բոլոր տղամարդիկ պարտավոր են հոգածու լինել ճանապարհներին և մասնակցել ճանապարհաշինական աշխատանքներին:

Այս նահանգի Կոլոմբուս քաղաքում արգելված է անպարկեշտ ձևով նստել որևէ մեկի տան առմուտքին:

Քուիթմեն քաղաքում հավին արգելված է փողոցն հատելը, իսկ խանութի ցուցափեղկի մանեքենի զգեստը փոխելիս պահանջվում է վարագուրել այդ գործողությունը:

Հավայան կղզիներում արգելվում է միայն լողալու գլխարկ դրած, բայց ամբողջովին մերկ զբոսանքը:

Նաև արգելված է առանց հատուկ թույլտվության մանգուստ պահելը:

Պոկատելո քաղաքում արգելված է անօրինական զենք կրելը, եթե օրինական զենքը տեսանելի է:

Այս նույն քաղաքում հետիոտներին ու վարորդներին արգելված է ծամածռություններ, անպարկեշտ շարժումներ անել, հայհոյել կամ այնպիսի արտահայտություններ անել, որոնք կարող են վարկաբեկել տեղի բնակչությանը:

Հավայան օրենքը սահմանել է, որ նվիրած կոնֆետների տուփը, որպես սիրո առհավատչյա, 25 ֆունտից (12 կիլոգրամ) ավելի քաշ չպիտի ունենա:

(շարունակելի)

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3435 | 0 | 0
Facebook