Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Օրենքներ, որոնք «made in U.S.A.» (2)

19:59, pazar, 17 оcak, 2021
Օրենքներ, որոնք «made in U.S.A.» (2)

Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում տղամարդը կարող է իր կնոջը խփել կաշվե գոտիով, բայց այդ գոտին պիտի ունենա երկու մատնաչափից պակաս լայնություն, կամ էլ կինը պիտի համաձայն լինի, որ ամուսինն իրեն կարող է խփել երկու մատնաչափից լայն գոտիով:

Լոս անջելեսում անօրինական է համարվում ավտոմեքենայից որևէ մեկին կրակելը՝ բացառությամբ կետաձկանը:

Այս քաղաքում նաև արգելված է միևնույն լոգնոցում միաժամանակ երկու մանկիկ լողացնել:

Կալիֆորնիայի Փասիֆիք Գրոուվ քաղաքում թիթեռնիկի որսն արգելված է. կարգը խախտողի տուգանքը՝ 500 դոլար:

Փասադենա քաղաքում քարտուղարուհուն արգելված է գործատիրոջ հետ մենակ մնալ:

Այս քաղաքում նաև արգելված է մկան թակարդ լարել առանց որս կատարելն արտոնող վկայականի:

Լոնգ Բիչ քաղաքում մինի գոլֆ խաղալն անօրինական գործողություն է համարվում:

Սան Ֆրանցիսկոյում արգելված է մեքենան սրբել մաշված ներքնազգեստով:

Լոս Անջելեսի դատարանի սրահի վկաների հատվածում արտասվելն արգելված է:

Հյուսիսային Կարոլինա նահանգի Շարլոտ քաղաքում կանայք պարտավոր են ծածկված լինել առնվազն 15 մետր կտորով:

Այս նահանգի Էշվիլլ քաղաքում արգելված է փողոցում ցուցադրաբար փռշտալը:

Իսկ Հորնիթաուն քաղաքում արգելված է մերսման սրահների գործունեությունը:

Հյուսիսային Կարոլինայի օրենքները պահանջում են, որ միևնույն սենյակում գիշերող զույգերը պետք է իրարից առնվազն 60 սանտիմետր հեռու տեղադրված մահճակալներին քնեն, ու նաև արգելված է սեռական հարաբերությունը երկու մահճակալների միջակա հատակին:

Այս նահանգում նաև արգելված է սեռական հարաբերությունը եկեղեցու բակում:

Հարավային Կարոլինա նահանգում արգելված է ձիերի մուտքը պանդոկ՝ բացառությամբ այն ձիերի, որոնք տաբատ են կրում:

Կոլորադո նահանգի Դյուրադո քաղաքում արգելված է փողոց դուրս գալ այնպիսի հագուստով, որն ընդգծում է տվյալ անձնավորության սեռական օրգանը:

Այս նահանգի Լոգան շրջանում արգելված է քնած կնոջը գրկելը:

Իսկ Պուեբլո քաղաքում արգելված է խատուտիկ (օդուվանչիկ) ծաղկի ծլարձակումը քաղաքի սահմաններից ներս:

(շարունակելի)

To promote the post
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz, Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
| | |
2128 | 0 | 0
Facebook
COMMENT.am