Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Փորձարարական-հետազոտական միավորում կրթահամալիրի տնօրենի թեկնածուին ներկայացվող պահանջները.
- ՀՀ քաղաքացիություն,
- բարձրագույն կրթություն,
- գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 5 տարվա փորձ,
- վերջին 3 տարվա ընթացքում կրթության կազմակերպման և մանկավարժական խնդիրների մասին հրապարակումներ,
- կրթահամալիրում իրականացվող պետական այլընտրանքային՝ կրթահամալիրի մանկավարժական աշխատողների կողմից մշակվող, ներդրվող, տարածվող հեղինակային մանկավարժության ծրագրերի, կրթահամալիրի զարգացման ծրագրերի հիմնադրույթների իմացություն:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը.
- դիմում կրթահամալիրի խորհրդի նախագահի անունով,
- ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
- բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
- ինքնակենսագրություն,
- հրապարակումների ցանկը, գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրա առկայության դեպքում) .
- կրթահամալիրի զարգացման ծրագիր:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2021թվականի հունվարի 13-ից մինչև 2021թ․ փետրվարի 12-ը ներառյալ, ամեն օր` բացի շաբաթ և կիրակի օրերից: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2021թ. փետրվարի 23-ին, ժամը 16: 00-ին, Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, հասցե՝ ՀՀ ք. Երևան, Րաֆֆու 57 հեռ.՝ 010-74-72-46: