Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հոգնեցի սրանց սուտզրույցներից

00:49, salı, 12 оcak, 2021
Հոգնեցի սրանց սուտզրույցներից
    
Հոգնեցի սրանց սուտզրույցներից,
Էս փուչ աշխարհից հոգնեցի, ավաղ,
Չափական տողիս վանկ ու ոտքերից
Եվ վերջնամերձի էս ցավից՝ անվաղ:
Միանձնությունս թե դնեմ մի կողմ
Ու մեր ու մանուկ՝ ամենն, ուրանամ,
Դաղելուց հետո թաքուն, թե անքող
Էս հնհնուքին էլ ո՞նց դիմանամ:
Մեռելոտի են մարդ ու մարգարե,
Երկչոտի մոտ են քաջերն աներկյուղ,
Հիմքը չփորած քանի խամքարեմ
Դյուցազնավեպից չգրված մի ճյուղ:
Վիրապ ու բարձունք աչքի թարթի պես
Պեծին տալով են մշուշը հատում,
Սղնախից էլ ո՞նց աստղերին դիպչես,
Երբ համար մեկ է և չես աղոթում:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3396 | 0 | 0
Facebook