Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԲԺԻՇԿ, ԲԺԻՇԿ ԵԿ ՄԵՐ ՏՈՒՆ

12:03, pazar, 13 aralık, 2020
ԲԺԻՇԿ, ԲԺԻՇԿ ԵԿ ՄԵՐ ՏՈՒՆ
    
    
    

Հետաքրքիր է, թե ե՞րբ է ազգը դուրս գալու ֆեյսբուքյան քաղաքական տարածքից ու գոնե մի քիչ հասունանալու

Լրիվ զզվեցրի՛ք.

. եթե համաձայն եք + դրեք

. եթե 10000 լայք հավաքենք Եվրոպան կճանաչի Արցախի անկախությունը

. եթե դեմ եք ձախ կողմից, եթե կողմ եք աջ կողմից լայքեք

. այսինչը դավաճան է

. այնինչը հայրենասեր

. մեկը ֆին. Նախարարին է սխալ հանում, մյուսը (կին) ՊՆ գենշտաբի գեներալին

. մեկը քաղաքում ադրբեջանցի է տեսնում ու գրում ՖԲ-ում

. մեկը Էրդողանին է անիծում, մեկը կաթողիկոսին

. մեկն էլ գրում է որպես վերնագիր ՛՛պինդ բռնվեք որ չընկնեք՛՛ ու մի հիմար նորություն, որը վաղուց նորություն չի, մենք էլ անկախ մեզնից բռնվում ենք

. մեկը գրում է ազգովին աղոթենք ու կհաղթենք

. մեկը Բայդենին է կանչում օգնության, մյուսը Մապուտուի վարչապետին

. մեկը կանխատեսում է Սիրիայում գնաճ ու նշում, որ դա Հայաստանի համար լավ է լինելու


    

ԱՌՈՂՋԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է ՖԵՅՍԱՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ ՏԱՌԱՊՈՂՆԵՐ

Հ.Գ.

Ակամա հիշեցի մի գրառում, որ կատարել էր տաուշի դպրոցներից մեկի կենսաբանության ուսուցչուհին.

«Որտե՞ղ են ՊՆ փողերը, ինչու մինչև հիմա Հայաստանի արևելյան սահմանին Չինական պատի նման պատ չի կառուցվել, որ չգնդակոծվեն մեր զինվորները»

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4015 | 0 | 0
Facebook