Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՄԵՆՔ պարտվեցի՜նք ՄԵԶ ՄԵՆՔ կորցրեցի՛նք ՄԵՐԸ ՄԵՆՔ փնտրո՜ւմ ու չե՛նք գտնում ՄԵԶ

15:07, pazartesi, 07 aralık, 2020
ՄԵՆՔ պարտվեցի՜նք ՄԵԶ ՄԵՆՔ կորցրեցի՛նք ՄԵՐԸ ՄԵՆՔ փնտրո՜ւմ ու չե՛նք գտնում ՄԵԶ
    
    
    

Այն մարդիկ, ովքեր Արցախում չե՛ն եղել, ասեմ ավելին, որ նույնիսկ տեղը չգիտեն՝ հյուսիսում է, հարավում է արևելքում թե արևմուտքում է, չեն կարողանում հասկանալ, պատկերացնել թե ինչ ենք կորցրել, չնայած դեռ ոչինչ անդառնալի կորած չէ:


    

Այո, պարտվեցինք թուրքին այն էլ արտաքին, բայց միթե՞, երբ ներքին թուրքին չէինք կարողացել հաղթել կկարողանայինք հաղթել արտաքին թուրքին:


    

Այո պարտվեցինք, պարտվեցինք մի պայքար-պատերազմում երբ դիմացը իսլամիստ թուրքն էր մի քանի ճակատով, իսկ ետևում էլի նույն թուրքն էր, բայց արդեն քրիստոնյա…


    

Այո, պարտվեցինք, որովհետև մենք ներքին թուրքին պատժելու փոխարեն, ծիծաղում էինք նրա վրա, ձեռք առնում, բանի տեղ չդնում նրանց գայլահաչոցներին:


    

Այո, պարտվեցինք, քանի որ գտնվեցինք դիմացից գորշ, գայլակերպ թշնամու, իսկ ետևից լափամանը կորցրած մազաթափ գայլերի մեջտեղում:


    

Այո, պարտվեցինք, որովհետև մեկն ասաց որ հայ չի այլ ալբանացի ու չպատժվեց, պատժվեցին մեր սուրբ եկեղեցիները, որ հերթով դառնալու են Ալբանական:


    

Այո, պարտվեցինք, որովհետև մեկն ասաց, որ ինչքան ուզի այնքան էլ կխփի ու 5000 ական դրամներով խփեց թիկունքից և ունեցանք մոտ 5000 մաքուր, անմեղ մի սերունդ:


    

Այո, պարտվեցինք, քանի որ ունեինք և ունենք ավանդական հացուպանիրը թողած ստամոքսները պիցցաներով լցնելու որկրամոլներ:


    

Այո, պարտվեցինք, որովհետև ԱԺ-ն վերածեցինք Ավարայրի՝ դոդերով ու իրենց կլասիկ համարող հերոսներով:


    

Այո, պարտվեցինք մեր գեներալներով, որոնց քանակը մի քանի անգամ գերազանցում է ՀՀ-ում ապրող բոլոր գազաեռակցողների + խառատների քանակը:


    

Այո, պարտվեցինք, որովհետև ունենալով Մանուկ արքա չկարողացանք նրան զերծ պահել պալատական խարդավանքների սովոր, ոսկին իրենց աստվածը համարող հրեշակերպ, հայրենիք չունեցող՝ անցեղ ու անտոհմ անասուններից:


    

Այո, պարտվեցինք, վաղն էլ ենք պարտվելու, բայց արդեն

աղանդավորներին,

մեծերին չհարգողներին,

ՖԲ-ում հայհոյելը տղամարդկություն համարողներին,

կրթության ոլորտը զբոսաշրջիկության ոլորտ դարձրածներին,

առողջական ոլորտը տուն-տունիկի վերածածներին,

զինվորի հացը գողացողին Եռաբլուրում թաղել ցանկացողներին,

օդանավակայանից Երևան տուրիստներին 150 դոլարով տեղ հասցնող տաքսիստներին,


    

ԵՎ ԱՄԵՆԱԶԱՎԵՇՏԸ,

որ ՊԱՐՏՎԵԼՈՒ ենք ԼԳՏՊ հապավումն ունեցող մի նախրի,

իսկ մենք դեռ իրար հարցնում ենք ԻՆՉՈ՞Ւ…


    

ԻՆՉՈ՞Ւ ՄԵՆՔ պարտվեցի՜նք ՄԵԶ,

ԻՆՉՈ՞Ւ ՄԵՆՔ կորցրեցի՛նք ՄԵՐԸ,

ԻՆՉՈ՞Ւ ՄԵՆՔ փնտրո՜ւմ ու չե՛նք գտնում ՄԵԶ:


    

Հ.Գ. ---------------------------------

ՇԱՏ ԵՄ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՆԱՅԵԼ ՀՀ ՊՆ սպաների աչքերին, հարցնել թե Ի՞ՆՉ ԷԻՆ ԶԳՈՒՄ իրենք, երբ ՈՂՋ ՀԱՅ ԺԱՂՈՎՈՒՐԴԸ ԱՆՎԱԴՈՂԵՐ ԷՐ ՀԱՎԱՔՈՒՄ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԴԻՐՔԵՐԻ համար:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2913 | 0 | 0
Facebook