Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Մենք տե՜ր չեղանք, Մեզ տե՜ր չեղան,

16:44, perşembe, 03 aralık, 2020
Մենք տե՜ր չեղանք, Մեզ տե՜ր չեղան,

Մենք տե՜ր չեղանք,

Մեզ տե՜ր չեղան,

Թե ո՞վ պետք է մեզ Տե՜ր լիներ՝

Չհասկացա՜նք…


    

Անտեսելով մեր ապագա՜ն,

Մոռանալով ներկա՜-անցյալ-

Չե՛նք հասկանում թե ո՞ւր հասանք՝

Մենք մեռա՞ծ ենք, թե՞

Ննջեցյալ:


    

Թե մեռա՜ծ ենք՝

խառնվե՜լ ենք հազար տարվա մեռելներին,

բայց շնչո՜ւմ ենք կիսախեղդված էակի պե՜ս,

հազա՜ր-հազար ողորմի մեզ:


    

Ննջեցյա՞լ ենք-

տիրոջ կամքո՜վ, տիրոջ ձեռքո՜վ

ա՜չք ու բերան այսպես փակվա՜ծ,

հուսալքվա՜ծ...

Մենք չենք կարող մեզ տեր լինել:


    

Ո՞ւր ես,

մեզ Տե՜ր կանգնիր Աստված…

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3349 | 0 | 0
Facebook