Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Առյուծի գլխավորած եղնիկների երամակն ավելի սարսափելի է, քան եղնիկի գլխավորած առյուծների ոհմակը»

21:22, çarşamba, 02 aralık, 2020
«Առյուծի գլխավորած եղնիկների երամակն ավելի սարսափելի է, քան եղնիկի գլխավորած առյուծների ոհմակը»

Հին աթենացիները մի հիանալի զորահրամանատար են ունեցել: Նրա անունն է Խաբրիոս: Նա ապրել է մ.թ.ա. 4-րդ դարում և իր գլխավորած նավատորմով մի քանի անգամ հաղթել է Աթենքի թշնամիներին: Մ.թ.ա. 357 թվականին տեղի է ունեցել նրա կյանքի վերջին ճակատամարտը. նրա նավը խոյահարվել է, բայց նա հրաժարվել է մյուս նավաստիների հետ փախուստի դիմել ու զոհվել է ձեռնամարտում:

Խաբրիոսը միշտ ասել է, թե լավագույն զորահրամանատարն այն զորահրամանատարն է, որը բոլորից քաջատեղյակն է թշնամիների մասին:

Մի անգամ, երբ նրան և իր զինակից Իփիկրատեսին մեղադրել են դավաճանության մեջ, Իփիկրատեսը նրան հանդիմանել է այն բանի համար, որ նա ախորժակը չի կորցրել ու երբեք չի հրաժարվում ճաշից:

«Դե ինչ ասեմ, - պատասխանել է Խաբրիոսը, - եթե աթենացիները մեզ դատապարտեն, ապա դու դատարկ ստամոքսով մահվան կգնաս, իսկ ես՝ կուշտ և ուժս տեղը»:

Նա միշտ ասել է, թե առյուծի գլխավորած եղնիկների երամակն ավելի սարսափելի է, քան եղնիկի գլխավորած առյուծների ոհմակը:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3655 | 0 | 0
Facebook