Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՆԵՌԸ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ

13:55, çarşamba, 02 aralık, 2020
ՆԵՌԸ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     ՆԵՌԸ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ
     դու մեզ վերադարձրիր ամենասարսափելին ՝ մորթվածի բարդույթը, որը մենք կարողացել էինք հաղթահարել հարյուր տարիների ընթացքում:
     դու մեզնից խլեցիր հայրենիք ետ բերողի հպարտությունը, որով ապրում էինք երեսուն տարի:
     Ասա մեջդ մտած դևի անունը՝ մենք խաչի զորությամբ հանենք: Մտածե՞լ ես ինչ իմաստ ունի «Խաչ կքաշեմ վրադ» ժողովրդական խոսքը: Իհարկե չէ: Հին Հայքում դև հանելու գաղտնի գիտությունը իզորու է եղել խաչի օգնությամբ չարք ու սատանա հանելու:
     Կարմիր որդերով լիքը քո փոքրիկ ուղեղի ծալքերում Հայրենիք, Հավատք, Խաչ բառերը ջնջված են:
     Հրաժարական տաս թե չտաս, ազգը հրաժարվել է քեզնից: Ձայն բազմաց ձայն Աստծո. Եթե քեզ արգելում են մտնել եկեղեցի, հոգիդ այլևս դժոխքից վերադարձ չունի: Կարդա Թումանյանի «Չարամիտները» բանաստեղծությունը, բայց չշփոթես Նար-Դոսի հետ:
     Աշխարհում բոլոր մեծ ու փոքր ահաբեկչություն իրականացրած անիծյալներն էլ ահաբեկչություն իրականացնելուց հետո հայտարարում են պատասխանատվություն ստանձնելու մասին: Քո պատկերացրած պատասխանատվությունը հաստատու՞մն է, որ ազգակործան ծրագիրդ իրականացրել ես ու տեր ես արյան գետերին, մեր հոգու դրախտի ՝Արցախի կորստին, մեր լուսերես պարմանիների կոտորածին:
     Ո՞ր չարքն է որդնած ուղեղիդ մեջ մտցրել առաքյալի, մեսիայի սուտ կերպարը: Դու ոչ մեկն ես, ոչ մյուսը.վրիժառուն ըստ Դավթի Սաղմոսի ճանապարհին է, յոթնապատիկ պատիժդ ին՞չ է լինելու –մարդկային բանականությունից դուրս է:


    
To promote the post
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz, Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
| | |
1724 | 0 | 0
Facebook
COMMENT.am