Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Բռնակալ միապետի անփառունակ վախճանը

19:20, cumartesi, 28 kasım, 2020
Բռնակալ միապետի անփառունակ վախճանը

1903 թվականի մայիսի 30-ին դավադիր սպաների խումբը սպանել է Սերբիայի թագավոր Ալեքսանդր Առաջինին: Սրա կառավարման ժամանակ վերացվել է երկրի սահմանադրությունը, արձակվել է պառլամենտը, արգելվել է ընդդիմության ցանկացած ելույթ: Երկրի կառավարող շրջանակների ու բարձրաստիճան սպաների դժգոհությունն իրենց միապետից էլ ավելի է խորացել այն բանից հետո, երբ Ալեքսանդրն ամուսնացել է կասկածելի վարքի տեր Դրագա Մաշինի հետ, որն արքունիք է բերել իր բազմաթիվ ազգականներին:

Սպաների դավադրության անմիջական պատճառ է դարձել թագավորի՝ իր աներորդուն գահաժառանգ ճանաչելու պահանջը: Հունիսի 30-ի գիշերը դավադիրները, Սերբիայի բանակի Գլխավոր շտաբի կապիտան Դրագուտին Դիմիտրիևիչի (մականունը՝ «Ապիս» ՝ «Ցուլ») գլխավորությամբ, ներխուժել են Բելգրադի արքայական պալատ, մտել են թագավորի ննջարան և նրանից պահանջել են հրաժարվել գահից հօգուտ սերբական իշխանական հին ընտանիքներից մեկի գլխավորի՝ Պյոտր Կարագեորգիևիչի: Ալեքսանդրը ոչ միայն հրաժարվել է կատարել դավադիրների պահանջը, այլև կրակելով վիրավորել է Դիմիտրիևիչին ու սպանել դավադիրներից մեկին: Մյուս դավադիրները ստիպված են եղել գործի դնել հրազեն ու մերկացրել են սրերը: Ավելի ուշ պարզել են, որ թագավորի մարմինը խոցել է վեց գնդակ ու նա ստացել սրի 40 հարված, իսկ թագուհին ստացել է հրազենայեին երկու վերք, սրի 63 ու կոշիկների բազմաթիվ հարվածներ: Թագավորի և թագուհու դիակները դավադիրները պատուհանից ներտել են, և դրանք արքունական հրապարակում մնացել են մի ամբողջ օր, որի ընթացքում Բելգրադում ժողովրդական տոնախմբություններ են տեղի ունեցել:

Ալեքսանդր Առաջինի արքայատոհմը վերացել է, և սկսվել է Կարագեորգիևիչնեի տոհմի գահակալումը:

Դիմիտրիևիչը, որի մարմնում մինչև կյանքի վերջը թագավորի արձակած երեք գնդակ էր մնացել, հասել է մինչև գնդապետի աստիճանի ու ռազմական հետախուզության ղեկավարի պաշտոնի: 1914 թվականի հունիսին Ավստրո-Հունգարիայի թագաժառանգի, էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունը կազմակերպելու համար 1917 թվականի հուլիսի 27-ին Դիմիտրիևիչին գնդակահարում են Սերբիային դավաճանելու մեղադրանքի հիմքով:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2615 | 0 | 0
Facebook