Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՇՈւՇԻ

15:03, cuma, 20 kasım, 2020
ՇՈւՇԻ
    
    
    

Ի՞նչ եմ արել Ձեզ-

Թողեցիք մենա՜կ,

Ո՞ր մեղքիս համար

Հանձնեցիք օտար ձեռքերին վայրագ:


    

Ես Ձեր հա՜րսն էի՝

Մաքո՜ւր, անապա՜կ,

Ձեր սրբությո՜ւնը - դեռ տուն չմտած,

Ձեր պատի՜վն էի,

Ձեր հոգի՜ն հպարտ,

Հիմա դարձա հարճ օտարի համար:


    

Ո՞ւր է իմ թլոշ Դավի՛թը հիմա,

Կարմիր Վարդա՜նը,

Մուշե՜ղը հսկա…

Ո՞ւր են երգերս,

Ո՞ւր են պարերս,

Շարականնե՜րս ու

Հայերենս…


    

Ականջներումս օտա՜ր բառեր են՝

Վայրի՜, անհարկի՜ գոռում-գոչյունով,

Կուրծք պատռե՜լ են,

Սիրտս հանե՜լ են

Ոտքի տակ գցե՜լ,

Արհամարով:


    

Գիտե՜մ որ կգաս, կասկածներ չունե՜մ,

Թե ե՞րբ կլինի՝ Աստծո՜ւն է հայտնի,

Հո՜ւյս տուր ո՜ւժ առնեմ, հո՜ւյսս չմեռնի,

Որ մինչև գա՜լդ ա՛չքս չփակվի…

To promote the post
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz, Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
| | |
1398 | 0 | 0
Facebook
COMMENT.am