Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Մուրզիլկայի» մուզմուզ տնօրենի արկածները

ԱԱՀ
Yazar:
ԱԱՀ
14:43, pazartesi, 09 kasım, 2020
«Մուրզիլկայի» մուզմուզ տնօրենի արկածները

Տղաս մոտավորապես 3 տարի հաճախել ենք Երևան քաղաքի Մուրացանի 119 հասցեում գտնվող «Մուրզիլկա» մանկապարտեզ։ Յուրաքանչյուր ամիս պարտաճանաչ վճարել ենք ամսական վարձավճարները և երբեւէ որևէ կտրոն չի տրամադրվել ծնողին։

ԵՎ հանկարծ «COVID-19» համավարկի պատճառով 13․03․2020թ․ հայտարավեց արտակարգ դրություն և անորոշ ժամանակով փակվեցին բոլոր մանկապարտեզները՝ այդ թվում նաև «Մուրզիլկան» ։ Մանկապարտեզին տեղեկացրին, որ այլևս չենք հաճախելու, մինչև վերաբացվելու հրաման կլինի։

Վերաբացվելու հրամանից հետո մեզ առաջարկեցին լրացնել բաց թողնված օրերը, բայց քանի որ գործ ունեինք անհասկանալի վարակի հետ, ինչպես շատ մտահոգ ծնողներ՝ մենք ևս հրաժարվեցինք բաց թողնված օրերը լրացնել։ Շատ քաղաքակիրթ եղանակով խնդրեցի, որ արդարացի հաշվարկեն ու գումարի մի մասը վերդարձնեն ինձ։

Ամիսներ շարունակ տնօրենը՝ ես կասեի մանկապարտեզի տեր ու տիրակալը, ինչպես մանկապարտեզում են դիմում՝ Լուսինե Էդուարդովնան, չափազանց մեղմաբարո խնդրում էր, որ սպասեմ, քանի որ գումար չունի, հարցեր ունի կարգավորելու և այլն, իսկ ես, ինչպես յուրաքանչյուր նորմալ և քաղաքակիրթ մարդ, շատ ըմբռնումով էի մոտենում ու սպասում էի ամիսներ շարունակ։

Հոկտեմբեր ամիսն էր, նորից զանգեցի տնօրենին, պատասխանեց․

-Կզանգեմ․․․․

Ու անջատեց

Որոշեցի 2 շաբաթ ևս սպասել ու նորից փորձել, քանի որ այս անգամ էլ պատերազմ էր, ամեն դեպքում ոչ մեկ սիրտ չուներ որևէ այլ բանի մասին մտածելու, բացի այդ չարաբաստիկ պատերազմից, 2 շաբաթն էլ անցավ ու նորից ոչ մի զանգ, ու որոշեցի ես ինքս զանգեմ, 1 շաբաթ շարունակ, օրը 2-3 անգամ զանգում էի, սակայն տնօրենուհին չէր բերեհաճում պատասխանել։ Մի օր էլ այլ հեռախոսահամարով փորձեցի, առաջին իսկ զանգից պատասխանեց, բայց ձայնս լսելուն պես, անջատեց․․․Հետո մի քանի անգամ նորից զանգեցի այդ նույն համարով, ուղղակի ՉՊԱՏԱՍԽԱՆԵՑ ․․․․

Վիրավորված և բարկացած զանգեցի դաստիարակին, ով ի դեպ շատ լավ մարդ է ու մասնագետ, խնդրեցի տնօրենին ասելիքս փոխանցի ու կապ հաստատի ինձ հետ, դաստիարակը խոսեց տնօրենի հետ ու հենց ինքն ինձ զանգեց ու տնօրենի անունից փոխանցեց, որ տնօրենն ասել է մինչև 05․11․2020թ․ ինձ կզանգի և կասի, երբ գնամ գումարս վերցնեմ․․․

Նոյեմբերի 5-ն էլ անցավ, ոչ մի զանգ, 6․11․2020թ․ժամը 15։30-ից հինգ անգամ զանգեցի, նորից համարս տեսնում էր ու չէր պատասխանում, նորից զանգեցի դաստիարակին ու խնդրեցի, որ ինձ հետ կապ հաստատի տնօրենը, անցավ 20 րոպե նորից փորձեցի, պատասխանեց, ինչևէ շատ չերկարացնեմ․..

Ես պահանջում էի իմ գումարը (4 օրվա հաճախելիության համար նախատեսված համարժեք գումարը թողնել, իսկ մյուս մասը հետ վերադարձվեր ծնողին), բայց այդ տնօրեն կոչվածը, որոշել էր իր հաշվարկներով 4 օրվա հաճախելիության համար ինձանից գանձել 40․000 - 50․000 ՀՀ դրամ (Մատնաշելով պայմագրի պահանջը, ի դեպ տվյալ տնօրենն ինձ հետ օրինական ուժի մեջ մտած պայմանագիր չունի) ու վերջում էլ ավելացրեց.

-Եթե տուժվում եմ, ինչու՞ պետք է միայն ես տուժվեմ, Դուք էլ ինձ հետ տուժվեք, ես գումարը կթողնեմ մանկապարտեզում, կգաք ձեր սիրելի դաստիարկի մոտից կվերցնեք, քանի որ չեմ ուզում Ձեզ տեսնեմ ու որևէ շփում ունեմամ Ձեզ հետ․․․․

Սա ասում է մարդ, ով Մանկապարտեզ է ղեկավարում, ում մանկապարտեզում երեխաներ են «կրթվում», ինչ խոսք, այդ փոքրիկ հրաշքների համար «շատ լավ օրինակ է» ․․․․ Դե զարմանալի չէ, եթե նա թույլ է տալիս, որ մանկապարտեզի փոխտնօրենը ծխի մանկապարտեզում, դեռ հերիք չէ, մի բան էլ երեխաների ներկայությամբ, ինչ կարող ես ասել մնան «տնօրենին» ․․․․

Հարգելի պատկան մարմիններ, խնդրում եմ ուշադրություն դարձրեք, թե ում եք մանկապարտեզ բացելու լիցենզիա տրամադրել․․․․

https://www.facebook.com/arayik.harutyunyan

https://www.facebook.com/MoESCS.Armenia

https://www.facebook.com/petekamutner

Մանկապարտեզ, որտեղ 4 օրվա հաճախելիության համար ծնողից գանձում են 40․000-50․000 ՀՀ դրամ, ասելով ինչու պետք է միայն մենք տուժենք, դուք էլ տուժեք, մենք մեզ պայմանագրով ապահովագրել ենք․․․․


    
Kaynak: www.mamul.am
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1545 | 0 | 0
Facebook